Արդեն մի քանի օր է, ինչ փորձում ենք պարզել, թե ինչ նվերներ են ուզում ստանալ հայ հայտնի կանայք մարտի 8-ին: Իսկ ի՞նչ են պատրաստվում նվիրել հայ հայտնի տղամարդիկ իրենց կանանց գեղեցկության տոնի կապակցությամբ: Դերասան Գուժ Մանուկյանը ASEKOSE.am- ի թղթակցին ասաց. «Հնարավորության դեպքում կնվիրեմ ծաղիկներ»:
Երգիչ, երգահան Հայկոն նշեց, որ պետք չէ միայն տոներին շնորհավորել մեր կանանց. դա պետք է անել ամեն օր: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե այս մարտի 8-ին նա տիկնոջը` Անահիտ Սիմոնյանին, ինչ է նվիրելու, պատասխանեց. «Ես դեռ չեմ որոշել` ինչ պետք է նվիրեմ, բայց արդեն որոշել ենք այդ օրը անցկացնել ընկերների հետ քաղաքից դուրս` հանգիստ վայրում»,- ասաց նա` հավելելով, որ իր նվիրած բոլոր նվերներն էլ հիշարժան են իր կնոջ համար:
Դերասան Մխիթար Ավետիսյանը թերևս կնոջն այնքան շատ է նվերներ մատուցում, որ չկարողացավ մտաբերել իր կնոջ ամենասիրելի ու ամենատպավորիչ նվերը, իսկ ինչ վերաբերում է առաջիկա մարտի 8-ին, ասաց. «Կնվիրեմ այն ամենը, ինչ ուզի` միայն սիրով»: