▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի մեկին եկեղեցի կգնամ՝ մեղքերի թողություն խնդրելու

 

Մարտի մեկին երկու միջոցառում է անցկացվելու՝ ՀԱԿ հանրահավաքը ու Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի նախաձեռնությունն, ովքեր պատրաստվում են մարտի 1-2–ի գիշերը լուսացնել Մյասնիկյանի արձանի մոտ՝ այն վայրում, որտեղ վեց տարի առաջ գնդակահարվել են ՀՀ տաս անմեղ քաղաքացիներ։
Ես եղել եմ վեցամյա վաղեմության իրադարձությունների ակտիվ մասնակից, մի քանի ամիս անցկացրել եմ բանտում։
Այսօր լրագրողներից մեկն հարցնում էր՝ զույգ միջոցառումներից որի՞ն եմ մասնակցելու։
Ոչ մեկին՝ պատասխանեցի։
ՀԱԿ հանրահավաքին սկզբունքորեն չեմ մասնակցելու, որովհետև համոզվել եմ, որ այս կուսակցության համար՝ Մարտի մեկն ընդամենը շահարկման թեմա է քաղաքական բազարներում։
Նիկոլի ու Սասունի միջոցառումն ավելի անկեղծ է. այստեղ էլ չեմ ուզում ռեստավրացնել վեցամյա վաղեմության տխուր հիշողությունները, վերապրել բարիկադային մտածողության դառնությունը։
Էդ տաս անմեղները քաղաքական կոլեկտիվ անպատասխանատվության զոհերն են։
Նրանց՝ ՀՀ անմեղ քաղաքացիներին, կյանքից զրկեց անտագոնիզմը՝ դրսևորված իշխանության հանցագործ էությամբ ու ընդդիմության ագրեսիվ վարքագծով։
Ես էլ պատասխանատվության իմ չափն ունեմ՝ որպես այդ օրերի ակտիվ դերակատար, ընդդիմության հարթակի ներկայացուցիչ։
Արդ, մարտի մեկին եկեղեցի կգնամ՝ մեղքերի թողություն խնդրելու ու նահատակների հոգիների համար աղոթելու։

Մարտի մեկին երկու միջոցառում է անցկացվելու՝ ՀԱԿ հանրահավաքը ու Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի նախաձեռնությունն, ովքեր պատրաստվում են մարտի 1-2–ի գիշերը լուսացնել Մյասնիկյանի արձանի մոտ՝ այն վայրում, որտեղ վեց տարի առաջ գնդակահարվել են ՀՀ տաս անմեղ քաղաքացիներ։Ես եղել եմ վեցամյա վաղեմության իրադարձությունների ակտիվ մասնակից, մի քանի ամիս անցկացրել եմ բանտում։

Այսօր լրագրողներից մեկն հարցնում էր՝ զույգ միջոցառումներից որի՞ն եմ մասնակցելու։ Ոչ մեկին՝ պատասխանեցի։ՀԱԿ հանրահավաքին սկզբունքորեն չեմ մասնակցելու, որովհետև համոզվել եմ, որ այս կուսակցության համար՝ Մարտի մեկն ընդամենը շահարկման թեմա է քաղաքական բազարներում։Նիկոլի ու Սասունի միջոցառումն ավելի անկեղծ է. այստեղ էլ չեմ ուզում ռեստավրացնել վեցամյա վաղեմության տխուր հիշողությունները, վերապրել բարիկադային մտածողության դառնությունը։Էդ տաս անմեղները քաղաքական կոլեկտիվ անպատասխանատվության զոհերն են։Նրանց՝ ՀՀ անմեղ քաղաքացիներին, կյանքից զրկեց անտագոնիզմը՝ դրսևորված իշխանության հանցագործ էությամբ ու ընդդիմության ագրեսիվ վարքագծով։Ես էլ պատասխանատվության իմ չափն ունեմ՝ որպես այդ օրերի ակտիվ դերակատար, ընդդիմության հարթակի ներկայացուցիչ։Արդ, մարտի մեկին եկեղեցի կգնամ՝ մեղքերի թողություն խնդրելու ու նահատակների հոգիների համար աղոթելու։

 

Սուրեն Սուրենյանց

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին