▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրին այնպիսի կառավարիչ ընտրեք, որ փող աշխատի՝ մեզ էլ հարկ տա. Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության հերթական նիստում քննարկվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին 2016 թվականին շուրջ 9 միլիոն դրամ հատկացնելու մասին նախագծի հարցը, որի ընդունման նպատակն է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ասաց, որ կառավարիչը ըստ կանոնադրության կատարում է իր վրա դրված պարտականությունը` պատասխանելով վարչապետի այն հարցին, թե ինչ լիազորություններ ունի մարզահամերգային համալիրի կառավարիչը:

Վարչապետը ցանկություն հայտնեց այնպիսի կառավարիչ ընտրել, որպեսզի կարողանա շահույթ ստանալ մարզահամեգրային համալիրից. «Այնպիսի կառավարիչ ընտրենք, որ ոլորտը տանք՝ ասենք մեզնից փող մի ուզի հըլը մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր»:

Վարչապետը  համեմատական անցկացրեց միջազգային փորձի հետ՝ նշելով, որ այլ երկրներում նմանատիպ համալիրներին ոչ թե պետությունն է գումար հատկացնում, այլ նրանք ինքնաֆինանսավորվում են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին