▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշա Մնջոյանը ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակչում է

Հայաստանի «Ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը հասել է ավստրալական «Ձայնի» կիսաեզրափակիչ: Նրա հերթական կատարումն այդ նախագծում աշխուժություն է առաջացրել համացանցում նրա հետեւորդների շրջանում:

«The Showdowns» փուլում երգչուհին կատարել է «Chains» ստեղծագործությունը, որով եւ հաղթահարել է այդ փուլը: Այդ առիթով նա գրառում է կատարել սոցցանցերում:

«Ես կիսաեզրափակչում եմ: Ի՞նչ կարող եմ ասել, դեմքիս արտահայտությունն ամեն ինչ ասում է»,- գրել է նա:

Երգչուհին նաեւ ավելացրել է, որ երբեք չպետք է դադարել զարմանալուց: Գրառանը կից նաեւ լուսանկար է հրապարակել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին