Այս գրառումը նրանց համար է, ովքեր չեն հասկանում, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնը և Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտան չի կարող սկսվել ոգելից խմիչքի օտարալեզու և ոչ ավել ոչ պակաս տասը գովազդային վահանակներով: Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին ինչպե՞ս ենք բացատրելու, որ Մատենադարանը, այլ ոչ թե ռուսական օղին է առնչվում մեր ազգային ինքնության ու անցյալի ժառանգության հետ,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:



