▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատչելի դեղամիջոց կորոնավիրուսի դեմ

Կորոնավիրուսի բուժման հարցում կարևոր առաջընթաց է արձանագրվել Օքսֆորդի համալսարանում փորձարկումները հաստատել են, որ «դեքսամետազոն» ոչ թանկ դեղամիջոցը նվազեցնում է մահվան ռիսկը։

Գիտնականների հաշվարկներով՝ այդ բավական մատչելի դեղամիջոցի կիրառումը կարող է 33 %-ով նվազեցնել թոքերի արհեստական օդափոխության սարքերի անհրաժեշտություն ունեցող հիվանդների մահացության ռիսկը։ Դեղամիջոցի կլինիկական փորձարկումներն անցել են 6 հազար հոգու մասնակցությամբ։

Ակնկալվում է, որ «դեքսամետազոնը» արդեն մոտ ժամանակներս կարող է ստանդարտ դեղամիջոց դառնալ Covid-19-ով հիվանդների համար և փրկել հազարավոր կյանքեր։

Փոխանցում է BBC-ն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին