«Անընդունելի է այն, ինչ տեղի ունեցավ, բայց մենք պետք է արձանագրենք, որ այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին դահլիճում հնչած սեռական բնույթի հայհոյանքի, ընդունած օրենքների հետ»,- այս մասին այսօր` մայիսի 8-ին, ԱԺ-ում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած մեծ ծեծկռտուքին:
Ալեն Սիմոնյանն ասաց, թե ակնհայտ է, որ պետք չէ սադրանքներին տրվել, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը իր կարծիքով` անընդունելի է.
«Ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի ԱԺ դահլիճում հայհոյանքներ հնչեցնել, ես պդնում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է եւ սադրանք է, որն ունի շարունակական բնույթ։ Ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է, կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են բառեր, ինչպիսիք են հիստերիկ․․․»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ չի ուզում իջնել այդ մակարդակին եւ խոսել այդ բառերով։ Նրա խոսքով՝ հետագայում դուրս է գալիս եւ խոսում է սադրելով, «դու»-ով մի մարդ, որ օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում։
ԱԺ փոխխոսնակն ասաց, թե որևէ մեկին անմեղ կամ մեղավոր չի համարում, այլ պնդում է, որ տեղի ունեցածը սադրանք էր, որին չպետք է տրվել։
«Այդ մարդը չի կարողանում քաղաքական առումով իր ասելիքն ասել՝ վերջին գործընթացների հետ կապված։ Կարծում եմ, որ իր վրա մեծ ճնշումներ կան նախկին իշխանության մնացորդների հետ կապված»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե խոսքը ի՞նչ ճնշումներ մասին է, Ալեն Սիմոնյանը նկատեց, թե երեկ ԱԺ-ում վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո Էդմոն Մարուքյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցով մտահոգություն չունի, և շահարկումները, թե այս իշխանությունները Արցախը հանձնելու են, իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ Սիմոնյանի՝ այդ մտքի հետ կապված Էդմոն Մարուքյանի հետ խոսակցություն է եղել։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ միջադեպի հետ կապավծ որևէ մեկի մանդատը վայր դնելու և նկատողություն անելու վերաբերյալ քննարկում չեն ունեցել։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝