▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռի կայանատեղին վճարովի են դարձրել

Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթ ահազանգեց մի քաղաքացի եւ վրդովված պատմեց, որ Էջմիածնի Մայր տաճարի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում մեքենան 10 րոպե կանգնեցնելու համար 200 դրամ է վճարել. «Մտա եկեղեցի, մոմ վառեցի, դուրս եկա, ասում են՝ 200 դրա՛մ տուր, 10 րոպե կանգնել ես: Փաստորեն, Աստծո մոտ գնալն էլ են սարքել փողով: Էս ի՞նչ երկիր է»:

«Ժողովուրդ»-ի թղթակիցն անմիջապես մեկնեց Էջմիածին՝ ստուգելու՝ քաղաքացու դժգոհությունը որքանով է տեղին: Այնտեղ նաեւ մեր մեքենայից 200 դրամ գանձեցին Մայր տաճարի հարակից ավտոկանգառում կայանելու համար:

Խնդրի առնչությամբ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց. «Այնտեղ համակարգիչ կա, որը ֆիքսում է, թե մեքենան եnբ է մտնում եւ եnբ է դուրս գալիս: Մինչեւ տասը րոպե կայանելն անվճար է, հենց տասը րոպեն լրացավ եւ թեկուզ մեկ վայրկյան, համակարգիչը հաշվում է այն եւ գանձում ընդամենը 100 դրամ: Յուրաքանչյուր ժամի համար գանձվում է 100 դրամ: Իսկ կտրոնը պարտադիր պետք է տան մեքենայի տիրոջը, որտեղ նշված է մեքենայի կայանատեղի մտնելու եւ դուրս գալու ժամանակահատվածը»:

Իսկ ո՞ւր են գնում այդ փողերը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Կանգառը նոր է սկսել գործել, դեռ մեկ ամիս չկա, իսկ գումարները ծառայում են եկեղեցու գործունեության եւ ծրագրերի իրականացման նպատակով»: Եվ այսքանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը դեռ խոսում են զբոսաշրջության զարգացման մասին: Ահա թե ինչպես են զբոսաշրջիկներին գայթակղում սուրբ քաղաքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին