▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռից հաստատում են՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվել է ԱԱԾ

Այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ՝ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով:

Ըստ Past.am-ի աղբյուրների՝ փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:

Կայքը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: «Այո, հրավիրվել է»,-հաստատել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը և հավելել. «Մնացյալը մեր պարզաբանելիքը չէ»:

Հիշեցնենք, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը օրերս «Ֆեյսբուք»-ում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին