▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մե սամայլոտ ժողովուրդ է տարել. մանրամասներ Բալասանյանենց մոսկովյան շքեղ հարսանիքից

Դիտեք նաև՝

Armtimes.com-ը գրում է. Մոսկվայում տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչիկ Բալասանյանի շքեղ հարսանիքը: Կայքի տեղեկություններով հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել ապրիլի 28-ին մոսկովյան հայտնի հայկական «Հին Ֆայտոն» ռեստորանային համալիրում, որը գործում է 2005 թվականից: Պսակադրության համար ընտրվել է 2013 թվականին Մոսկվայում կառուցված Սուրբ Պայծառակերպության Մայր եկեղեցին:

«Հարսանիքը եղել է, բայց մի շաբաթ մնալու են Մոսկվայում՝ յոթ օր յոթ գիշեր հարսանիք են անում»,- տեղեկացրեց կայքի աղբյուրը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Բալասանյանը Գյումրիից հարյուրի հասնող հյուրեր է տարել. «Մե սամայլոտ ժողովուրդ է տարել: Իր համար դա ի՞նչ է»:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց Բալասանյանը որդու հարսանիքը Մոսկվայում անել, Բալասանյաններին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց. «Մարդկանց աչքից հեռու արեց, որ մատի փաթաթան չդառնա»:

Առավել մանրամասն `սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին