Մեծ Բրիտանիայի 23-ամյա բնակչուհին 11 տարեկանից տառապում է մի հիվանդությամբ, որի արդյուքնում նրա դեմքին բավական խիտ մազածածկույթ է աճել:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Հարնամ Կաուրիի դեմքը, ուսերը, թևերը սեռական հասունացմանը զուգընթաց՝ սկսել են ծածկվել խիտ մազածածկույթով: Դրա պատճառով աղջիկը շատ հաճախ ծաղրի առարկա էր դառնում դպրոցում: Եղել են պահեր, երբ նա անգամ կյանքին վերջ տալու ցանկություն է ունեցել: Աղջիկը երկար ժամանակ անարդյունավետ պայքար է մղել անցանկալի մազածածկույթի դեմ, քանի դեռ չի դարձել կրոնական ուղղություններից մեկի հետևորդ, որը արգելում է մազահեռացումը:
Այժմ աղջիկը վստահ է, որ երբեք չի փորձի դրանք հեռացնել: Քանի որ Աստված իրեն այդպիսին է ստեղծել և նա երջանիկ է:
«Մորուքով ես ինձ ավելի կանացի եմ զգում, ավելի սեքսուալ: Ես սովորել եմ սիրել ինձ այնպիսին, ինչպիսին կամ և ոչինչ չի կարող իմ վստահությունը կոտրել:»
Այժմ աղջիկը ուսուցչի օգնական է տեղի դպրոցում: Նա խոստովանում է, որ շատ հաճախ իրեն «պարոն»-ով են դիմում, սակայն դա արդեն նրա համար որևէ նշանակություն չունի: