▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ ողբերգություն. Վլադիմիր Պուտինը` Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ղարաբաղյան հակամարտությունը մեծ ողբերգություն է անվանել և հույս հայտնել, որ կողմերին կհաջողվի հասնել երկարաժամկետ հրադադարի հաստատմանը.

«Այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, իսկապես մեծ ողբերգություն է։ Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել նկատվող փոխզիջումն ու արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հուսով եմ, որ մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարաժամկետ խաղաղության հաստատմանը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»,- հայտարարել Է Պուտինը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ն համատեղ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին