▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծարվել են զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք

 Կանանց միամսյակի առիթով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպությունը մեծարման երեկո է կազմակերպել զոհված ազատամարտիկների ընտանիքների կանանց համար: Ներկաներին շնորհավորել է Մալաթիա-Սեբատիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Մանվելյանը և նշել, որ զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք իրենց անմահացած ամուսինների, որդիների ու եղբայրների հայրենասիրական գաղափարախոսության շարունակողներն են և այսուհետ ևս լինելու են քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 ՀՀ ՀԿ-ների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն իր հերթին նշել է, որ նման ընտանիքների կանայք նախևառաջ հոգեկան ջերմության ու աջակցության կարիք ունեն և, բարեբախտաբար, դրա պակասը երբեք չեն զգացել: Միջոցառման մասնակից բոլոր կանանց հանձնվել են նվերներ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին