▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծերը ասում էին տգետ ղեկավարների մասին` "Не можешь ср.ть, не мучай жо..у"...

Երբ փոքր էի, հիշում էի, մեծերը ասում էին տգետ ղեկավարների մասին` "Не можешь ср.ть, не мучай жо..у"...,-գրել է Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ թերևս արձագանքելով  ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը կոչին՝ անջատել ավելորդ «լույսերը»։

«Երբ փոքր էի, հիշում եմ՝ տատս միշտ ասում էր՝ «ավելորդ լույսերն անջատեք», ինչը նշանակում էր, որ եթե կարիքը չկա, անջատեք սենյակների «լյուստռաները», հեռուստացույցը, էլեկտրական այլ սարքերը:

Ինչո՞ւ սա հիշեցի: Երբ սաստիկ ցրտեր են հաստատվում, իսկ առաջիկա օրերին այդպես է լինելու, ավելանում է էլեկտրաէներգիայի սպառումը, հետևաբար, ճնշումը համակարգի վրա ավելանում է: Որպես պատասխանատու քաղաքացիներ՝ եկեք օգնենք համակարգին, անջատենք ավելորդ «լույսերը»»,- գրել էր նա։

***

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապիկար իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ ինչին կպչում է այս երկրում կամ քանդում է, կամ ապականում։
Մի քանի ամիս է, ինչ ՀԷՑ-ի կառավարումն ապօրինաբար անցել է իրենց ու արդեն գցեցին ոտքերին և այս տոն օրերին կոչ են անում, որ մարդիկ էլեկտրականություն քիչ ծախսեն, լույս քիչ վառեն, նստեն խավարում, որ համակարգը դիմանա։ Բա ոնց էր, որ նախկին ղեկավարման օրոք նման հայտարարություններ չեն եղել։
Եվ այսպես սիրելի ժողովուրդ, քանի գնա այս իշխանությունը ավելի է ավիրելու երկիրը, էն մի քանի բանն էլ որ դեռ մնացել է, դրա վերջն էլ են տալու։
Սրա միակ լուծումը այս տարի սրանց թոշակի ուղարկելն է»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին