Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԱԾ հերթական տեսանյութից հետո բացահայտվել են Սերգեյ Բագրատյանի և ԲՀԿ-ական մի քանի պատգամավորների գրած «խոստումը»։
Տվյալ թեմային է անդրադարձել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ֆեյսբույքան իր էջում գրելով.
«ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը 7000 ձայն է խոստանում Ծառուկյանին, մյուսը իր երեխաներով է երդվում ցուցակում հայտնվելու համար։
Մարդիկ գրություն են գրել, ստորագրել, որ եթե չկատարեն Ծառուկյանի ասածը կամ չհամաձայնեցված տեքստեր ասեն, ապա վայր կդնեն մանդատները։ Հակառակ դեպքում «անբարոյականի զավակ» լինելու խոստումը ուժի մեջ է։
Թե բա քաղաքական հետապնդում։
Դուք կապ չունեք քաղաքականության հետ»։
Կարդացեք նաև՝ Գործ ունենք բազմադրվագ քաղաքական թրաֆիքինգի հետ․ Ղազարյանը՝ ԲՀԿ-ականների խոստումների տեքստերի մասին



