ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանն Instagram-ի իր էջում գրել է.
«Հույս ունեմ բոլորդ գիտեք, որ ամեն ինչ լավ է լինելու: Գիտակցում եմ, որ շատերի համար մեկուսացումը հոգեբանորեն ծանր կարող է լինել, դրա համար մի քանի խորհուրդներ կտամ ձեզ Ձեզ շրջապատեք ձեր սիրելի մարդկանցով: Մեր սիրելի մարդիկ պարզապես լցնում են մեր սիրտը ու ստիպում ամեն ինչին դրական նայել:

Արեք բոլոր այն գործերը, որոնք մինչև հիմա չէիք հասցնում, բայց նաև մի մոռացեք լինել պատասխանատու, և պատասխանատվությամբ աշխատել տանից , բոլորս պետք է առավել խելացի աշխատենք , որ նվազեցնենք հնարավոր ճգնաժամի ռիսկերը: Լավ ֆիլմեր դիտեք, գրքեր կարդացեք, նոր բաղադրատոմսեր փորձեք... Ու միշտ իմացեք, որ մենակ չեք, քանի որ մասնիկն եք ամենաամուր և ամենահամախմբված ժողովրդի»:
Կարդացեք նաև՝ Չկա ավելի ամուր բան, քան միասնականությունը. Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել
Մենք պատրաստ ենք փրկելու կյանքեր. Մարիամ Փաշինյան
Ընկերներիցս մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի․ հետը խոսելիս լսեցի՝ ինչ է ասում բուժքույրը․ Մարիամ Փաշինյան
Դիտեք նաև՝


