▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք 1 մլրդ դոլարի ջուր ենք օգտագործում, որ ստանանք մոտ 200 մլն դոլարի ձուկ. Փաշինյանն անդրադարձավ ձկնարդյունաբերությանը

Խորքային հորերի խնդիրը ցույց է տալիս մեր երկրում վարված քաղաքականության անարդյունավետությունը: Այս մասին, այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անգին է, որի նկատմամբ պատշաճ ուշադրություն չի դարձվում:

 

 

Նա անդրադարձավ ձկնարդյունաբերությանը՝ նշելով. «Մենք 1 մլրդ դոլարի ջուր ենք օգտագործում, որ ստանանք մոտ 200 մլն դոլարի ձուկ: Երբ արտեզյան ջուրը մենք օգտագործում ենք ոռոգման համար, այդ ջուրը վերադառնում է իր նախնական տեղը: Երբ օգտագործվում է ձկնարդյունաբերության մեջ, դա դրենաժներով գնում լցվում է Արաքս գետը եւ Հայաստանից դուրս է գալիս»:

 

 


Փաշինյանը կոչ արեց ձկնարդյունաբերողներին լրջորեն մտածել այդ մասին. «Այս ոլորտում պետք  են լուրջ ներդրումներ: Մանավանդ կլիմայական այս ժամանակաշրջանում մենք չենք կարող այսպիսի շռայլություն մեզ թույլ տալ»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ Արարատյան դաշտում բազմաթիվ ինքնաշատրվանող հորեր դադարել են գործել, քանի որ ձկնարդյունաբերության արդյունքում արտեզյան ավազանի հորիզոնն իջել է:

 

 

Կարդացեք նաև՝ Ընտրակաշառք տվողի ձեռքը, բառիս բուն իմաստով, կկտրենք. Նիկոլ Փաշինյան

Աստված մի արասցե, եթե որևէ տեղ ընտրակաշառքի փորձ արվի և ես դա իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից. Նիկոլ Փաշինյան

Մեր առաքելությունն է հող դառնալ մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեր վրա. Փաշինյան

Ինչպե՞ս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Ապարանում և ի՞նչ հյուրասիրեցին «Գնթունիք»-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին