▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք արդեն երեքով ենք». Լենա Նազարյանի ամուսինը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Ինչպես արդեն հայտնել ենք, լույս աշխարհ է եկել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի և ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի առաջնեկը:

Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկար է հրապարակել տիկնոջ և նորածին որդու՝ Զավենի հետ, որին կից շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար:

«Մենք արդեն երեքով ենք։ Ես, Լենան ու Զավենը շատ շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների համար։ Հատուկ շնորհակալություն մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինտիտուտի անձնակազմին, բժիշկ Դրամփյանի և մեր ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանին»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին