«Մենք ասել և շարունակում ենք ասել, որ Հայաստանը ձգտում է մոտ լինել Եվրոպային»,- այս մասին այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով՝ Հայաստանը երբեք չի ձգտել համագործակցություն կառուցել մի գործընկերոջ հետ՝ ի հակադրություն մյուս գործընկերների՝ միաժամանկ նշելով, որ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն:
Նախագահն իր ելութում շեշտեց , որ Անկախությն հռչակագիրը մեր սերունդների երազանքն է եղել, և որ հայ ժողովուրդը ձգտել է ունենալ համակարգ, որը հիմնված է ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ նախագահը շեշտեց, որ խաղաղ կարգավորման կողմնակից է և բարձր է գնահատում բոլոր նրանց ջանքերը, ովքեր աջակցում են ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորմանը: