▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք այս գործում հաջողելու ենք․ Փաշինյանի հրաժարականը չունի այլընտրանք․ Իվետա Տոնոյան

Կարծում եմ դեռ շատ վաղ է գնահատական տալ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը արդյունք տվել է, թե ոչ, պայքարն ընթացքի մեջ է։ Ես առավել քան, վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք, որովհետև Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադառնալով, թե ինչ է լինելու եթե Փաշինյնաը հրաժարական չտա։ «Սա ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, կաթողիկոսների, նախկին նախագահների, վաչապետների, հանրային ամենատարբեր շրջանակների կողմից ձևավորված օրակարգ է, այլ նաև մեր երկրի առաջ ծառացած ազգային անվտանգության հարց։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ այսօր առավել ևս, երբ Արցախի 75 տոկոս կորստից հետո վտանգված են ՀՀ տարածքային ամբողջականությունը, Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել հանդիսանալ ազգային անվտանգության երաշխավոր»,-ասաց Տոնոյանը։

Տոնոյանի խոսքով, իրենք բացառում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է ամիսներ շարունակ մնալ իշխանությունում։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին