▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք Ազգային ժողովում ենք, ոչ թե բժշկական կոնսիլիումի. Շարմազանով

«Կներեք, որ խանգարում եմ ձեր խմբակցության նիստը, ներքին քննարկումները, բայց թույլ տվեք ես խոսեմ»,-Ազգային ժողովում իր արտահերթ ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նկատենք, որ այս ելույթից առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էր ելույթ ունենում Գլխավոր դատախազի թեկնածուի վերաբերյալ, իսկ վերջում էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը, ապա պարզաբանեց, որ խոսքը խմբակցությունից ինչ-ինչ պատճառներով հեռացած պատգամավորներին չի վերաբերում:

Աժ փոխնախագահը հիշեցրեց, որ դահլիճում քննարկվում է Գլխավոր դատախազի ընտրության հարցը, սակայն. «Ամեն ինչից խոսեցինք բացի բուն հարցից: Մենք ընտրում ենք դատախազի թեկնածու, դատախազ, այլ ոչ թե փրկիչ, բերեցիք, ամեն ինչը կապեցիք ապագա ընտրության հետ: Նախ պետք չէ անձնավորել»: Խոսելով նախկին դատախազ Գևորգ Կոստանյանից ու ընդդիմության բնորոշումներից՝ նրա հրաժարականի վերաբերյալ՝ Է. Շարմազանովն ասաց, որ եղել է պաշտոնական հայտարարությունը, որ նա առողջական խնդիրների պատճառով է հեռացել, իսկ ԱԺ-ը բժշկական լաբորատորիայի տպավորություն է թողնում: Գևորգ Կոստանյանին առողջություն մաղթելով՝ նա խնդրեց առանց մարդու ներկայության նրա մասին որակումներ չանել, ապա նկատեց, որ առաջին անգամ չէ, որ մարդն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տալիս:

Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածում Գևորգ Կոստանյանը բավական դրական բարեփոխումներ է արել ու արդյունքի է հասել:

Ինչ վերաբերում է դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին, ապա Է. Շարմազանովը շեշտեց, անձամբ չի ճանաչում նրան, սակայնլսելով երեկվա ծրագրային ելույթը՝ հասկանում է՝ գործ ունենք պրոֆեսիոնալի ու սկզբունքային գործչի հետ: «Մարդ, ով տիրապետում է դատախազության պլյուսներին ու մինուսներին, գիտի իր վրա դրված պարտավորոթւթյունները, սպասելիքները, ր այն ճանապարհը՝ ինչպես պետք է լուծել այդ խնդիրները»,-նկատեց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա համաձայնեց Արթուր դավթյանի գնահատականի հետ, թե դատախազական համակարգում կոռուպցիոն գրեթե գոյություն չունի: «Ի՞նչի դրա մասին չենք խոսում, ժողովուրդ ջան, թե սովորել ենք միշտ վատը ասել, վատը բոլորս գիտենք, այստեղ բոլորդ հաղորդում էիք տալիս, բայց ոչ մեկդ կոնկրետ բան չասացիք: Եթե այդքան ջանացավ եք, ցուցմունքի տեղը գիտեք, ես առաջարկում եմ ու պահանջում եմ՝ որպես ԱԺ փոխնախագահ, գնացեք ու ցուցմունք տվեք»:

ԱԺ փոխնախագահը գիտի՝ դատախազությունում խնդիրներ կան, սակայն պետք է համեմատել ու գիտակցել,թե որքան առաջընթաց կա: ըստ նրա՝ պետք է խոսել թեկնածու ներկայացրած ծրագրի, գիտելիքների, ունեցած կամքի մասին: Է. Շարմազանովը շեշտեց, որ Արթուր Դավթյանը կարող  է լուծել իր առջև դրված խնդիրները, իսկ ՀՀԿ-ը սատարում է նման գործիչների, որովհետև ՀՀ-ն բոլորի հայրենիքն է, իսկ 25-րդ տարեդարձի կապակցությամբ պետք է գիտակցել, որ լուսավոր կետերի մասին պետք է խոսել. «Առավոտից երեկո խոսելով խավարից՝ մենք լավ բան չենք անում: Լույսը գործն է, ոչ միայն խոսքը, օժանդակենք ու գնանք առաջ»,-ասաց նա՝ հաջողություն մաղթելով Արթուր Դավթյանին ու հորդորելով պատգամավորներին ակտիվ մասնակցել քվեարկությանը, իսկ խորհրդարանը կօժանդակի և համագործակցության համար էլ նույնիսկ կանհանգստացնի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին