▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չէինք ցանկանում հանրայնացնել իմ կարգավիճակի մասին լուրը, բայց... Արփի Գաբրիելյան

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն Instagram-ի իր էջւմ նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

/filemanager/uploads/2020/06/week-5/Arpi_Gabrielyan.jpg

«Իրականում մենք չէինք ցանկանում հանրայնացնել իմ կարգավիճակի մասին լուրը, որովհետև նախ այն շատ նեղ անձնական է և հետո այս չափազանց դժվարին ժամանակաշրջանը կապված համաճարակի հետ, հավատացեք, մենք շատ լավ գիտենք ու հասկանում ենք մարդկանց այսօրվա խնդիրներն ու հոգսերը…

Ու եթե մեր լրատվամիջոցներն ու լրագրողները, նաև մեր կոլեգաներից ոմանք, իրենց փոքր-ինչ զուսպ և սոլիդար դրսևորեին, չգրեին ու չխոսեին իմ կարգավիճակի մասին «ինստալայվերում» և կայքերում, առանց մեր ցանկության, համաձայնության և թույլատրության,
մենք չէինք հրապարակի ոչ մի լուսանկար, և նույնիսկ հեռուստահաղորդում էլ երևի թե չլիներ։

Բայց քանի որ ամեն ինչ այդպես դասավորվեց, մենք որոշեցինք ինքներս կիսվել Ձեզ հետ, մեզ համար շատ սպասված և կարևոր նորությամբ։ Ես անչափ շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների, ջերմ ու բարի խոսքերի, մաղթանքների համար։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կարողանում են ուրախանալ ուրիշի երջանկությամբ։ Շնորհակալ եմ նաև այն կանանց և աղջիկներին, ում կարծիքով ես շատ տգեղ եմ։

Ի տարբերություն ինձ, դուք շատ գեղեցիկ եք սիրելիներս։ Պարզապես ուզում եմ ասել՝ աննկարագրելի երջանիկ եմ, որ պիտի մայրանամ ու ի սրտե ցանկանում եմ բոլոր կանանց երջանկության այս զգացողությունը։

Եղեք բարի, ազնիվ, կամեցող, ներողամիտ և Աստված կպարգևի ձեզ այն երջանկությունը, որին դուք արժանի եք»,- գրել է Արփին։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Շոու-բիզնես ավելին