«Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությունը դրվի քաղաքական-դիվանագիտական ուղու վրա»,- հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի», - ասել է ՌԴ նախագահի խոսնակը:
Պեսկովի խոսքով ՝ ռուսական կողմը մտադիր է շարունակել ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Այլ ելք չկա», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Կրեմլում ցավ են հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն հետևում ԼՂ վերաբերյալ ձեռք բերված մոսկովյան պայմանավորվածությունները։