▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք դպրոց չենք փակում․ ասում է Նիկոլը, իսկ հաջորդ օրը «փակվում է Արարատի N3 դպրոցը»

«Մենք դպրոց չենք փակում»․ ասում է Փաշինյանը սեպտեմբերի 4-ին, իսկ սեպտեմբերի 5-ին «փակվում է Արարատի N3 հիմնական դպրոցը»

Նիկոլ Փաշինյանը երեկ՝ սեպտեմբերի 4-ին, տեսանյութ է հրապարակել Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի կրթահալաիրի բացման արարողությունից։

Ելույթում նշում է․ «Շատ է քննարկվում և երբեմն քննադատվում, թե մենք ինչ-որ գյուղերում դպրոց ենք փակում։ Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ոչ մի գյուղում դպրոց չենք փակում»։

Ընդամենը մեկ օր հետո՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության հերթական նիստում որոշում կայացվեց հերթական դպրոցի փակման մասին։

Համաձայն հիմնավորման, Արարատի մարզի Արարատ քաղաքի N3 հիմնական դպրոցի աշակերտների թիվը 192 է, իսկ աշխատակիցների թիվը՝ 46: Նույն քաղաքում գտնվող Ժորես Մկրտչյանի անվան N1 հիմնական դպրոցն ունի 392 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 20 սան) և 53 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):

Կառավարությունը պարբերաբար նիստերում կայացնում է դպրոցների փակման որոշումներ։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ բոլոր գյուղերի համար դպրոցներ են կառուցվում, նա նկատի ունի, որ մեկ դպրոց կառուցվում է միանգամից մի քանի գյուղերի համար։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր մինչև 2026 թվականը կառուցել-վերանորոգել 300 դպրոց, այնինչ խոստման վերջնաժամկետից մեկ և կես տարի առաջ կառուցվել-վերանորոգվել է ընդամենը 30 դպրոց՝ խոստացածի 10 տոկոսը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին