▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք՝ գորիսեցիներս, թույլ չենք տա՝ այդ հատվածը լինի այն կողմինը. քաղաքապետ

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը վստահեցրել է, որ Գորիս –Կապան  ավտոճանապարհի հայտնի «փոքր թաս» հատվածը չեն պատրաստվում տալ ադրբեջանցիներին, ինչը նախատեսված է եռակողմ համաձայնագրով: Վարորդներին հայտնի «փոքր թասը»  դեպի Որոտան գետ տանող հատված է, որ Կուբաթլուի տարածքում է:

«Բայց ո՞վ է թույլ տալու, որ դա իրողություն դառնա: Համենայնդեպս, մենք՝  գորիսեցիներս , թույլ չենք տա այդ հատվածը լինի այն կողմինը:  Այս պահին չեմ ցանկանում խոսել՝  ինչ ենք անելու, այս թեժ պահին չեմ ցանկանում խոսել այդ մասին, թող ամեն ինչ իր վերջնական փուլին հասնի, հասկանանք ՝ ինչ է կատարվում, գուցե կան բաներ, որ մենք ոչ մեկս  չգիտենք, վերջնական փուլում կհասկանանք, այդ ժամանակ ես կխոսեմ:  Կոնկրետ ես՝ որպես գորիսեցի, ու բոլոր գորիսեցիները չենք թողնելու, որ այդ ճանապարհի վրա ինչ-որ  խնդիր առաջանա»,- Aravot.am-ին ասել է Գորիսի քաղաքապետը:

Զրուցակիցը չի ցանկացել կարծիք հայտնել նաեւ եռակողմ համաձայնագրի մասին, որով Գորիսը սահմանամերձ քաղաքի է վերածվելու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին