▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կարող ենք ոչնչացնել Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը․ՀՀ  պաշտպանության  նախկին  նախարար 

«Ինչպես 1994 թվականին, այնպես էլ 2016-ին՝ զինադադարի համար Ադրբեջանը դիմեց Ռուսաստանին։ Այն ժամանակ ի վիճակի չէր շարունակել մարտական գործողությունները, իսկ 2016 թվականին իր առջև խնդիր էր դրել փոփոխել շփման գիծն ու դա օգտագործել քաղաքական նպատակներով։ Սակայն, տեսնելով որ չի կարողանում, ու ընդամնեը մի փոքր հաջողությունների է հասել, և հայկական կողմն էլ հակահարվածի է պատրաստվում, փորձեց դա կանխել ու զինադադար հաստատել։ Ադրբեջանը հասկանում է, որ լայնածավալ պատերազմով չի կարող լուծել Արցախի հարցը, ուստի փորձում է լարվածության միջոցով վախի մթնոլորտ ձևավորել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ  պաշտպանության  նախկին  նախարար  Վաղարշակ  Հարությունյանը։

ՀՀ  պաշտպանության  նախկին  նախարարը նկատում է՝ Ադրբեջանը խախտում է իր բոլոր պայմանավորվածությունները ու միջազգային որևէ օրենքի չի ենթարկվում․

«Մենք մեր հույսը չպետք է դնենք դրանց վրա։ Ադրբեջանի միակ նպատակը տարածք վերցնելն է, մի բան պոկելը։ Սա է բանակցային գործընթացին այդ երկրի մոտեցումը»,-ընդգծեց Վաղարշակ  Հարությունյանը։

ՀՀ  պաշտպանության  նախկին  նախարարը նկատում է՝ Ադրբեջանը պատերազմ վերսկսելու ներուժ չունի՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական։

«Մենք կարող ենք ոչնչացնել նրանց ամբողջ տնտեսական ներուժը։ Այդ երկրի նավթային պաշարները նվազում են, փող էլ չի ունենալու։ Նրանք չեն կարող «Իսկանդեր»-ի նման զենք ձեռք բերել։ Դրանից հզորը միջուկային զենքն է։ Այնպես որ թող իր համագյուղացիներին խաբի հզոր զենք ունենալու լուրերով»,-նշեց Վաղարշակ  Հարությունյանը։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին