▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք «կուտը» ուտում ենք՝ չմտածելով, որ հենց մեր հարկերով են կատարվում այս ցածրորակ վերանորոգումները»

Հիմնանորոգումից հետո փետրվարի 16-ին շահագործման հանձնվեց «Փակ շուկա»-ի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը: Նախագծի իրականացման համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ էր հատկացվել:

Բացումից որոշ ժամանակ անց՝ փետրվարի 23-ին, քաղաքացիները սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակեցին՝ ահազանգելով, որ նոր վերանորոգված անցումում արդեն խնդիրներ են առաջացել, առաստաղին և պատերին խոնավության հետքեր են։

«Կարծում եմ, որ մենք էլ ենք մեղավոր այս անորակ աշխատանքը մեզ որպես մեծ նվաճում ներկայացնելու մեջ։ Մենք այս «կուտը» ուտում ենք՝ չմտածելով, որ հենց մեր հարկերով են կատարվում այս ցածրորակ վերանորոգումները, որոնք առնվազն մեկ-երկու տարուց նոր գումարներ են պահանջելու մեր գրպանից»,- Ֆեյսբուքում գրել է Սեդա Տեր-Մինասյանը:

Լուսանկարները ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր լրագրող Անի Գրիգորյանն ու գրել․ 

«Այս նկարներում Փակ շուկայի դիմացի վերջերս հիմնանորոգված գետնանցումն է։

Հիշեցնեմ, որ այս գետնանցումը հանդիսավոր վերաբացվել է ընդամենը կես ամիս առաջ։

Ու հիմա քաղաքային իշխանության որոշ ներկայացուցիչներ ուզում են ՝ շատ նորմալա, որ այսքան ժամանակում արդեն պատերի կեսն աղակալել է, խոնավության հետքեր են, իսկ առաստաղի մի հատվածից էլ կաթում է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին