▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք որևէ մեկին չենք բռնում և որևէ մեկին բաց չենք թողնում. Ալեն Սիմոնյան՝ Ռոբերտ Քոչարյանի մասին

«Շատ հնարավոր է, որ գալիք շաբաթ արտահերթ խորհրդարանական նիստ ունենանք, և հարցեր լինեն քննարկելու»,-այս մասին «Իմ քայլը» խմբակցության հրավիրած նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

/filemanager/uploads/2019/08/week-3/alen_simonyan.jpg

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության նիստին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Սա մեր խմբակցության հերթական հանդիպումն էր, որի ժամանակ տարբեր հարցեր քննարկվեցին, բայց ոչ այն կարևորության, որը ենթադրում եք: Վարչապետը ելույթ ունեցավ, հետո հնչեցին հարցեր, հետո հնչեցին խմբակցության անդամների ելույթներ, վերջում վարչապետը ամփոփիչ ելույթով հանդես եկավ»:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվելուն, լրագրողները հետաքրքվեցին արդյո՞ք դա իշխանություններին անհանգստացնում է:

«Անհանգատացնում է մարդկանց զայրույթն ու ընկալումը: Ինձ էլ էին գրել, դրա համար իմ վրա եմ օրինակը բերում, գրել էին թե մեկին բռնել եք, մյուսին բաց եք թողնում: Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն, երբ որ դրանք հրապարակային են դառնում, մենք որևիցե մեկին չենք բռնում և բաց չենք թողնում: Դա քաղաքական որոշում չի եղել ու ՀՀ-ում երբևէ նման բան չի կարող լինել»,-ասաց Սիմոնյանը:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին