«Ժողովրդի հաղթանակի դեմ չի կարող կանգնել ոչ մի ուժ»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերում.
«Ամեն ինչ պիտի տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ։ Այս գործողություններում որևէ սադրանքի տրվելը պետք է բացառվի։ Իմ հրամանն է, որ Ոստիկանությունը ապահովի խաղաղ քաղաքացիական ակցիայի անվտանգությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց՝ քանի դեռ ժողովուրդը լիազորում է իրեն ծառայություններ մատուցել, ինքն այդ ծառայությունները կմատուցի ամբողջ ծավալով։
«Մենք մեր ակցիայի ժամանակ պիտի լինենք կատարյալ քաղաքավարի միմյանց և նույնիսկ ուրիշների նկատմամբ, ովքեր դժգոհ են մեր ակցիայից։ Մենք որևէ սադրանքի չենք տրվի, բայց ոչ մի բան մեզ ետ չի պահի՝ մեր նպատակներին հասնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին կոչ արեց վաղը 8։30-ից փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Վարչապետը ժամը 12։ 00-ին հանդես կգա հայտարարությամբ։
«Վաղվա ելույթը տեղի է ունենալու Կառավարությունում։ Ես մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների հրավիրել եմ խորհրդակցության՝ քննարկելու ընթացիկ իրավիճակը և մեր հետագա անելիքները»
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «լայվ»-ով պատմել է «Հանուն անկախ դատարանի» ակցիայի մասին
Գագիկ Հարությունյանը հրատապ նիստ է հրավիրել. ըստ երևույթին, Փաշինյանի հայտարարությունն է առիթը
«Իմ քայլից» պատգամավորն առաջարկում է ուսանողներին դասադուլ անել և փակել դատարանների մուտքերը
Փակելու եմ Քոչարյանին ազատություն նվիրող դատարանի դուռը. Դավիթ Սանասարյան
Չեմ հասկանում Արմեն Սարգսյանի այժմյան անգործությունը․ Գևորգ Պետրոսյան
Սաքունցը Փաշինյանին կոչ է արել հրաժարվել դատարանները արգելափակելու քայլից
Երկիրը ունի ղեկավար, ու դա Արմեն Սարգսյանն է․ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնում է