▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ուզում ենք, որ գործարարներն ավելի շատ արտադրեն, արտահանեն և ավելի շատ եկամուտ ստանան. Նիկոլ Փաշինյան

«Մենք ուզում ենք մշտական հաղորդակցության մեջ լինել արտահանողների և գործարարների հետ, որպեսզի կարողանանք ճիշտ ընկալել նրանց կողմից եկող ազդակները, և դրանք կարողանանք ճիշտ կերպով կառավարել»,- այսօր՝ արտահանողների և գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է որ կառավարությունը շինարարության ոլորտում լուրջ հետաքրքրություններ ունի.

«Երբ տեսնում ենք ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է, իսկ առաջարկը՝ ոչ: Այդ պայմաններում գների շատ էական աճ կա: Էստեղ կարևոր է, որ մեր համագործակցությամբ կարողանանք շուկան այնպես բալանսավորել, որ առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որ շուկայում ցնցումներ չլինեն»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարը գործարարներին և արտահանողներին ներկայացրել է ապագայի իրենց տեսլականը, ըստ որի՝ արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը:

 

Դիտեք նաև ՝ ՀՀ-ում մշակվող արդյունաբերությունը պետք է զարգանա. Նիկոլ Փաշինյանը՝ գործարարների հետ հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանի խոսքը գործարարների հետ հանդիպմանը

Գործարարների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կադրերի պատրաստման հարցին


​​​​​​​

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին