▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք փաշինյաններ ու զելենսկիներ չունենք․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի, գրում է БЕЛТА-ն։


Լուկաշենկոն նաև ասել է, որ զուգահեռներ պետք չէ անցկացնել և համեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:

«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես, վերջերս հարևան երկրի թերթերից մեկն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել, և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում: Պետք է ասեմ, որ իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ: Միայն թե մենք փաշինյաններ ու զելենսկիներ չունենք: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանում և Ուկրաինայում, նրանք երկուսն էլ` թե՛ Փաշինյանը, թե՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են ու նվիրված իրենց երկրին: Ես նրանց հետ արդեն ծանոթ եմ»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին