▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք քաջ գիտակցում ենք, որ հնարավոր է էսկալացիա Ադրբեջանի նման հակառակորդի պարագայում. ԱԺ պատգամավոր

Մեդիա Կենտրոնում տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանի մամուլի ասուլիս «Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով։

«Մենք քաջ գիտակցում ենք, որ հնարավոր է էսկալացիա Ադրբեջանի նման հակառակորդի պարագայում, դա հաշվի առնելով՝ մենք հզորացնում ենք մեր բանակը, բայց նաև ամրապնդում ենք մեր դիրքերը բանակցություններում, թող որևէ մեկին չթվա, թե Հայաստանը մուրում է խաղաղություն, Հայաստանը արժանապատիվ խաղաղություն է ցանկանում»,-նշել է նա: 

Պատգամավորի խոսքով՝ «Ամենամեծ խնդիրը Ալիևը ունենալու է հենց իր իշխանության ներսում, այն մարդկանցից, ում նա փորձում է հիմա ռեսուրսներից զրկել»:

Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին