▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք թուրքի հողում թողնելու համար որդի չենք ծնել ու մեծացրել. որդեկորույս մոր գրառումը

Զոհվածի մայր Անահիտ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մոր ողբը...
Աստված հոգիդ լուսավորի իմ անշիրիմ ԱՌՅՈւԾ...
Ես`հայրենիքի համար արյուն թափած և զոհված ՀՀ ՊԲ սպա, մայոր Մկրտիչ Հակոբյանի մայրն եմ․․․
Մայր, ով կորցրել է որդուն մարտի դաշտում


Տղայիս մահվան լուրը  պաշտոնապես հայտարարվեց հոկտեմբերի 7ին: Բայց ասում են, որ նա զոհվել է հոկտեմբերի 1-ի թեժ մարտերում, իր վրա վերցնելով կրակը` փրկելով ողջ գումարտակի ոչնչացումը, որի հրամանատարն էր
Անցել է ավելի քան մեկ ամիս ու  ինձ չի հասել զավակիցս նույնիսկ մի մասունք, որ հանձնեմ մայր հողին և սփոփվեմ դրանով: ՉՈՒՆԵՄ․․․
Երանի թե որևէ մայր կյանքում չզգա այն հոգու ցավն ու կսկիծը, որ ունեմ ես և իմ նման հազարավոր մայրեր: Ու հիմա մեզ ասում են, որ այն հողում, որտեղ թափվել է մեր ՀԵՐՈՍ որդիների արյունը, որտեղ նրանց դիակներն են կամ արդեն մասունքներ են մնացել թողնվել է թուրքին, որ պղծվեն ու մնան անշիրիմ
Հասկանում ե՞ք...
Պատկերացնում ե՞ք․․․
Երանի թե չպատկերացնեյիք, բայց հազարավոր ծնողներ զգում ու պատկերացնում են դա...
Ո՞նց եք ապրելու այդ բեռով․․.
Ի՞նչու հասանք այս օրվան․․․
Պատասխան պետք է տաք բոլորդ․․․ 
Մենք թուրքի հողում թողնելու համար որդի չենք ծնել ու մեծացրել: Մեր որդիները, եթե նույնիսկ զոհվեցին, գոնե կիմանայինք, որ ընկան հանուն հայրենիքի պաշտպանության
Իմ կոչն է բոլոր որդեկորույս մայրերին հավաքվել և մեր պահանջը ներկայացնել վերանայելու այդ չարաբաստիկ փաստաթուղթը: Ժամանակ չկա! պահն օրհասական է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին