▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենթերին ու մենթապետերին ծանր ժամանակներ են սպասվում

Նայում եմ տղերքի դատը։ Տղերքի գլխին մենթերի սարքած գործը։ Դատարանի ողորմելիությունը։ Դատը Տիգրան Առաքելյանն է վարում իրականում։ Ինքը բանտում է, ինքն` ամբաստանված, իր դեմ` մի հսկա պետական մախինա են գործի դրել, իսկ ինքը վարում է դատը ու ամաչեցնում դատավորներին, որ մի կերպ են փորձում հավատացնել, որ իրենք դատավոր են։ ՀԱԿ–ի տղաները, որ 2 տարի առաջ օգոստոսին ոստիկանների բիրտ ուժը ճաշակեցին, այսօր թե վկաների, թե ամբաստանյալների կարգավիճակում, այնպիսի արժանապատվությամբ են իրենց պահում, այնպիսի հեղինակություն են դարձել հենց իրենց իսկ ազնիվ դիրքավորման ու կեցվածքի շնորհիվ, որ ուղղակի տապալում են մենթերի ու մենթապետերի հույսը, թե գողական պանյատկեքով մարդկանց կստիպեն ստել կամ ասել կիսաճշմարտություններ։ Արեգը շխկացնում է` քաղաքական պատճառներով են մեզ հետ էդպես վարվել, ու բացատրում է տրամաբանված խոսքով։ Տղերքը չեն վախենում խոսել ոչ իրենց դեմ բռնությունների մասին, ոչ էլ բացառում են իրենց կողմից պատասխան հայհոյանքները։ Չվախենալը թույլ է ասված։ Ազնվությունից ավելի մեծ ուժ չկա, ու տղերքը դա ապացուցում են։ Ինչքա՜ն հմայիչ ու ուժեղ է նրանց ուղիղ թիկունքն ու բարձր ճակատը։ Ոչ զենք ունեն, ոչ մահակ, ոչ պատմուճան, բայց էս «կինոյի» հերոսը իրենք են։ Սենց ամբաստանված, տղերքը իրականում Հայաստանի «արդարադատության» դատն են անում։ Ու եթե դեռ մարդ կա, որ ծանոթ չի էս պատմությանը, պիտի համարի, որ ոչ Թումանյան է կարդացել, ոչ Չարենց, ոչ էլ նույնիսկ Սեւակ, ու շտապի լրացնել էդ բացը։ Որտեւ տղերքը պատմություն են կերտում, իսկ պատմությունից հետ ընկնելը չապրելու պես բան է։ Գաղափարական հայացքների համար հալածանքները նորություն չեն, բայց ոնց որ իմ ծնողները ընդհատակում պայքարելիս չգիտեին որ կտեսնեն անկախ Հայաստանը ու տեսան, էնպես էլ մենք չգիտենք, բայց տեսնելու ենք մարդկային դեմքով Հայաստանը։

Հ.Գ. — Ոստիկանների ռեպրեսիաները նոր չեն, ինչպես հասկանում եք վերոգրյալից, ու էսօր ժամը 13։00-ին Ոստիկանությունից դատախազություն ակցիայի ժամանակ չմոռանաք, որ ձեզանից առաջ մի խումբ ջահել տղաներ հարթել են էս ճանապարհը, որով դուք անցնում եք, ու չնայած նեղության մեջ` դեռ հարթում են։ Նրանցից առաջ անցնողներ էլ են եղել էդ ճանապարհով, անցնողներից առաջ էլ են եղել, թե չէ մենք էս կետին հասած չէինք լինի։ Լավ կետ չի, բայց ավելի վատ կարող էր լինել։ Լավ կետ չի, որովհետեւ մենք միշտ հեծանիվ ենք հայտնագործում` մի կողմ դնելով ուրիշների կողմից արդեն իսկ կուտակած փորձը։ Միմյանցից էստաֆետ է պետք վերցնել, միմյանց փորձն ու գիտելիքը բազմապատկել` մեր կողմից պրակտիկայի վերածելով, կատարելագործելով ու փոխանցելով նորեկներին։ Պատմությունը մեր ձեռքերում է ու մեր ձեռքերը` պատմության մեջ։
Մենթերին ու մենթապետերին ծանր ժամանակներ են սպասվում։ Ուրախությամբ, սիրով ու իրար նկատմամբ հոգատարությամբ մենք էդ ժամանակները կապահովենք մենթերի համար։ Ազատությունը հեռու չէ։

 

Ծովինար Նազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին