▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզ»․ Վարուժան Ավետիսյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը, վաղվա հանրահավաքին ընդառաջ, հանդես են եկել ասուլիսով։

Դիտարկմանը, թե ԱԺԲ-ի կողմից ժողովրդին համախմբելու գործընթացը նորմալ չի ընթանում, Ավետիսյանը նկատել է, որ պատերազմի հասցրած հարվածից ժողովրդի մեծ մասը շոկային վիճակում է։ «Երկրորդ պատճառը՝ մեր փակվածությունն է հիմնական լրատվամիջոցներից, ինչպես նաև մեր դեմ լայնածավաալ հակաքարոզը, որ իրականացնում են թե՛ նախկինները, թե՛ ներկաները, և թե՛ մյուսները՝ համակարգի թելադրանքով․․․ Իրենք հասկանում են, որ մենք մոտենում ենք այն կետին, որից հետո կսկսվի այնպիսի ծավալուն պրոցես, որ իրենք կնետվեն պատմության աղբանոցը»,- ասել է Ավետիսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին