▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր և Նիկոլ Փաշինյանի մեջ փորձում են սեպ խրել. Ժիրայր Սեֆիլյան

 

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Էջմիածնում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենք Նիկոլ Փաշինյանենց հետ խիստ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենև իրենց մեջ լուրջ խնդիր չկա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս օրերին շատ են փորձում մեզ եւ Նիկոլ Փաշինյանենց միջեւ սեպ խրել։ Հայտնի են այդ շրջանակները, նորություն չէ։ Ես ուզում եմ մեր ժողովրդին հստակ ասել, որ մենք Նիկոլ Փաշինյանենց հետ խիստ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, մեր մեջ լուրջ խնդիր չկա, ընտրություններին մեր մասնակցությունն ընտրություններին պետք չէ ընկալել որպես հակադրություն Նիկոլ Փաշինյանենց կամ գործող իշխանություններին»,–նշեց նա։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեֆիլյանի խոսքով՝ իրենց գլխավոր առաքելությունը թույլ չտալն է, որ մարտիմեկյան կոալիցիոն ուժերը նորից մուտք գործեն ԱԺ. «Գլխավոր առաքելությունն այս հանգրվանում թույլ չտալն է մարտիմեկյան կոալիցիոն ուժերին նորից մուտք գործել ԱԺ։ Սա է մեր գլխավոր միսիան։ Առաջին հերթին մեղադրյալի աթոռին է Հանրապետական կուսակցությունը եւ նրանց հետ համագործակցած երեք ուժերը՝ ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը եւ ՀՅԴ–ն։ ՀՅԴ ասելով նկատի ունենք ՀՅԴ հայաստանյան վերնախավին, ոչ թե շարքային դաշնակցականներին, առավել եւս աշխարհով մեկ սփռված դաշնակցականներին»։

Նա եզրափակեց իր ելույթը նշելով, որ չեն գալիս իշխանությունը Նիկոլի ձեռքից խլելու։ «Մենք միասին ձեռք ձեռքի գնալու ենք այս կեղտը մաքրելու համար»,–շեշտեց Սեֆիլյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին