▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկիրը ջրերից ավել արյունն է ոռոգել. Արցախը չի լինելու թշնամական երկրի կազմում. Բագրատ սրբազան

 

Մեր երկիրը ջրերից ավել արյունն է ոռոգել. Արցախը չի լինելու թշնամական երկրի կազմում. «Դիմադրություն» շարժման հրավիրած հանրահավաքին ներկա է նաև Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ Սրբազանը:

«Մենք նորից կանգնած ենք այդ գոյամարտի առջև, ինչպես 33 տարի առաջ: Այսօր ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ ամենաորոշակի երևույթը մեր կյանքի անորոշությունն է, երբ դրսից մեզ հետ խոսում են սպառնալիքի և ծաղրի լեզվով, իսկ ներսում՝ տագնապի, հուսահատության և վախի լեզվով: Մենք պիտի գործենք՝ առանց թշնամության և ատելության, առանց հոգնելու՝ ամենուր...»:

«Մենք պետք է հրաժարավենք ո՛չ թե բարեկամներ ունենալուց, այլ՝ մեր հույսը մեր բարեկամների վրա դնելուց: Մենք մեր հույսը պետք է դնենք մեր Աստծո, սեփական ներուժի և մեր բազկի վրա»,- ասաց Սրբազանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին