▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Տրանսվեստիտների մասնակցությամբ հերթական բազմամարդ ծննդյան արարողությունն` արտակարգ դրության պայմաններում

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Ատոմակայանի գործադիր տնօրեն

Նման վերաբերմունքը խոսում է կա՛մ բարդակի, կա՛մ քաղաքացիներին բանի տեղ չդնելու մասին. Դավիթ Պետրոսյան

Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Բացահայտվել են հայտնի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

1040 մահերի համար պետք է պատասխան տրվի. Վահե Էնֆիաջյանը՝ Ավինյանին

Տուրիստները չեն գալիս ՀՀ ոչ թե արտակարգ դրության, այլ՝ համավարակի պատճառով․ Ավինյան

ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու նախագիծ ներկայացրեց․ ԱԺ-ն դեմ քվեարկեց

Ո՞րն է տարբերությունը` պուրակում դիմակ կրելու արգելանքը հանելու եք, փողոցում՝ ոչ․ Նաիրա Զոհրաբյան

Հայաստանը պետք է դառնա 2-րդ հայրենիք Սփյուռքի մեր հայրենակիցների համար․ Մխիթար Հայրապետյան

Առանց դիմակների ենք և ուրախ. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը. «Լիդիանը» տեսանյութ է հրապարակել

Սպառնացել է երեխային ցած նետել՝ խոչընդոտելով ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը

Մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ՝ ցանկացած պահի ընդունելու իր զավակներին. Արմեն Սարգսյան

Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, թե ուտուշ-խմուշ` պիտի թույլատրել 60 հոգու մասնակցություն․Միքայելյան

Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան

Պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել». խոսնակ

Դուք կարող եք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ. Զոհրաբ Մնացականյանը՝ ցուցարարներին

ՔԿ-ն՝ հայտնի դերասանների դստեր ու թոռների կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքի մասին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Գաիգիկ Սուրենյանը մանրամասնում է

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ ԱԺ.Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Պետրոսյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Դպրոցների բացվելուց հետո կորոնավիրուսի թվերի աճ ենք ունենալու․ Փաշինյանը մանրամասնում է

Արտակարգ դրությունը երկարաձգվեց․ ի՞նչ մեղմացումներ են մտցվում կանոններում

Զրոյի հասցնել թվերը դեռ չենք կարող. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Աբազյանին, որն իր պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 1 օր

Կորոնավիրուսով վարակման 201 և մահվան 3 նոր դեպք

Բարի գալուստ․․․Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան

Աշխատանքից ազատված փոխոստիկանապետը հավանաբար առաջիկայում նոր պաշտոն կստանա քաղաքապետարանում

Երևանում բնակարանների գները նվազել են. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

Ձեր քթերից եմ բերելու.․․ միջադեպ Հրայր Թովմասյանի մասնակցությա՞մբ

Երկրաշարժ Հայաստանի հետ սահմանին. Երևանում ևս զգացվել է

Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը

«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին

Հայաստանում սով չի սպասվում, բայց սոցիալ-տնտեսական խնդիրները շատ-շատ են. ԼՀԿ պատգամավոր

Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի. . .

Արցախի նախագահի նստավայրը կարող է տեղափոխվել Շուշի

Միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները․ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս. քաղաքացին ահազանգում է

Երդվել է Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի առաջ

Ամենամեծ ներդրումը հայկական ֆուտբոլում

Ալավերդիում ամուսինները խանդի հողի վրա միմյանց ծեծել են. կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել

Վաղը արտակարգ դրությունը կերկարաձգվի

«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման. . .

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, Հանրաքվեն կկայանա 2021-ին․․․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարեւորությունը պետության կայացման, հանրային եւ պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս:

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաեւ այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը:

Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետեւ Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Եւ ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն:

Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապը իրենց կամքի հետ:

Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում:

Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որեւէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունը ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու եւ պետություն ունենալու քաղաքացիների կամքը արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի:

Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք նոր Սահմանադրության նախագծի ձեւավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում եւ 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Այս կարեւոր գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին