▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Իշխանությունները զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա․ Մարուքյան

Բա հիմա կմզզաք, բա ի՞նչ կանեք․․․Հրաչյա Հակոբյան

Ինչպե՞ս ճիշտ հանել և ուտիլիզացնել դիմակն ու ձեռնոցները

Տարածում են հարցազրույցից կտրած մի հատված, որի արդյունքում արտահայտածս միտքն աղավաղվում է

Երևանի նախկին ոստիկանապետի՝ սնանկ ճանաչված որդին ԱՄՆ-ում ընկերություն է հիմնել

Ուզում եմ մի բան հիշեք․․․Ալեն Սիմոնյան

Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ

Եկեք պատկերացնենք, որ ցանկացած ոք, ում կողքով անցնում եք ՝ վարակված է կորոնավիրուսով․ Նախարար

Սևանի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը

Մաշա Մնջոյանը մասնակցել է ավստրալական The Voice-ին և հիացրել ժյուրիի անդամներին

Մի հոգի ավելի մարդ ա եղել, չեմ էլ տեսել, բարձրացել, միանգամից նստել ա․ Վարորդը դժգոհում է

Թե ի՞նչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում՝ մեր հանրությանը հայտնի է

Կասեցվել է «Փարվանա»-ի գործունեությունը

Կորոնավիրուսից մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը

Նախկին իշխանություններն ունեին մարդիկ իրենց շրջանակներում, որոնք զբաղվել են մանկապղծությամբ․ Նախարար

Լարված իրավիճակ Լոռիում. մարդիկ դժգոհ են պարետատան որոշումից

Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա

Ազատի ջրամբարի ջրթափը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Այս ամենի մասին մտածելը հաստատ չէր խանգարի

Արտոնյալ մաքսատուրքով 3-րդ երկրից ներմուծման եւս մեկ հնարավորություն

Մուշեղ Ավետիսյանը պատմում է, թե ինչպես է ընթացել իր բուժումը

Մահացել է ևս 4 անձ, վարակվածների թիվն աճել է 355-ով` հասնելով 9282-ի

Վերանայե՛ք ձեռնոցի պարտադիր պահանջի որոշումը. Բաբկեն Պիպոյան

ԱՄՆ-ում պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը

Սա այն ճանապարհն է, որ ,ըստ մեր ընդդիմախոսների, չի կառուցվում. Փաշինյան

«Կփորձեմ այլևս երբեք այդ սխալը չանել». Բաբկեն Թունյան

Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել

ՌԴ Առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցին

Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Կրակոցներ Առինջ գյուղում. վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

Այս իրավիճակն ինձ հիշեցնում են մեծերի պատմած «սուխոյ զակոն»-ի շրջանը

Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

«Հասանովն անձամբ պատասխան է տալու»․ ՀՀ ՊՆ խոսնակ

Քննարկվում է, թե ընտանիքի անդամներն ավտոմեքենայում դիմակ չկրելու համար ինչո՞ւ են տուգանվում․Փաշինյան

Ինչպե՞ս էր ոստիկանությունն ուժեղացված ծառայություն իրականացնում Կենտրոն վարչական տարածքում

Ստուգայցեր մի շարք վարչական շրջաններում, շուկաներում ու երկաթգծի Երևան կայարանում

10 տարի առաջ Արմավիրի նախկին քաղաքապետը 75 տարով տարածք է տրամադրել ՀՖՖ նախկին նախագահին

Մահացել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայրը

Ինչպե՞ս պատրաստել դիմակ տնային պայմաններում

Ինչպե՞ս են հուղարկավորությունը, հարսանիքը, ծնունդն ու կնունքն անդրադառնում վարակի տարածման վրա

Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակը

Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակը. Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ էին ոստիկանները «ասֆալտին փռում» քաղաքացուն. պարզաբանում

Արայիկ Հարությունյանը՝ սեպտեմբերի 1-ին դպրոցները բացելու հնարավորության մասին

Արփին՝ կենդանաբանական այգում․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

Դուք շատ բան եք կորցնում ամեն օր, որ Հայաստանում չեք ապրում. Քրիստիան Գելեջի

Իմ ծննդյան օրը ես քեզ հողին պիտի հանձնեմ. Հայկ Կոնջորյան

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիներն իրավունք կունենան մեկնել Չինաստան

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել

Մեր երկրում այլևս չկա որևէ թեմա, որի առիթով չի կարելի հայհոյանքի առիթ գտնել. Արփինե Հովհաննիսյան

 

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ատելության խոսքի նյարդաբանությունը

Մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքների համար, որոնք իրենց մոտ սովորության են վերածվել։

Վոլտեր

Որոշ ժամանակ առաջ Նյու Յորք Թայմսում (The New York Times) տպագրվել էր թերթի op-ed հոդվածագիր, հոգեբան Ռիչարդ Ֆրիդմանի հոդվածը, որում նա վերլուծում էր երկրի բարձրագույն ղեկավարության՝ ատելության խոսք պարունակող բառապաշարը եւ հասարակության վրա դրա վտանգավոր ազդեցությունը։

/filemanager/uploads/arpine_hovhannisyan.jpg

Վերլուծականը հատկապես աչքի է ընկնում՝ մի շարք գիտական հետազոտություններին հղում կատարելով, որոնցում ուղղակիորեն ուսումնասիրված է ատելության խոսքի ազդեցությունը հանրության վրա։
Օրինակ` հոդվածում վկայակոչված լեհական հետազոտություններից մեկը (Soral, Wiktor, Michał Bilewicz, and Mikołaj Winiewski. "Exposure to hate speech increases prejudice through desensitization." Aggressive behavior 44, no. 2 (2018): 136-146.) ցույց է տալիս, որ հաճախ կրկնվող ատելության խոսքը մարդկանց դարձնում է ԱՆՀԱՂՈՐԴ ագրեսիայի նկատմամբ՝ ընդունելի դարձնելով սովորաբար արգելված վարքագիծը։

Կարճ ասած՝ ինչքան շատ է ատելության խոսքը, հայհոյանքը, այնքան մարդիկ սկսում են այն ավելի նորմալ ընկալել, իսկ առցանց հաղորդակցման նոր միջոցներն էլ բանավոր ագրեսիան դարձրել են ավելի օրինական։ Ամենածանրն այն է, սակայն, որ ատելության խոսքը սկսելով թիրախավորված խմբերից այդուհետ անցում է կատարում առավել լայն շրջանակների, ու ի վերջո ախտահարում ողջ հասարակությունը։

Այս հետազոտությունների լույսի ներքո արժե հայացք նետել հետհեղափոխական Հայաստանին։ Ներկայումս Հայաստանում ատելության խոսքը հասել է իր պատմական առավելագույնին։ Դրանից անդին, թերեւս բարոյալքման անդունդն է։ Մասնավորապես՝

Հասարակությունը այնքան անհաղորդ է դարձել, որ 16-ամյա երեխայի սպանությունը չի դիտարկում որպես ողբերգություն, այլ միայն որպես զազրախոսության հերթական թեմա, որտեղ «խիստ բարոյապաշտ» տիկնայք եւ պարոնայք մահացած երեխային բարոյականության դասեր են տալիս՝ ճանապարհին տրորելով ամեն ինչ՝ խիղճ, ամոթ, կարեկցանք։
Հասարակությունը այնքան անհաղորդ է դարձել, որ նախկինում խիստ արգելված հայհոյանքները կարելի է գտնել ցանկացած միջին վիճակագրական հոդվածի ներքո ու ընդհանրապես կապ չունի, թե հոդվածը քաղաքականության, աստղաֆիզիկայի, թե երկրաբանության մասին է։ Մեր երկրում այլեւս չկա որեւէ թեմա, որի առիթով չի կարելի հայհոյանքի առիթ գտնել։
Հետաքրքիր է նաեւ այն, որ եթե սկզբնական շրջանում ատելության խոսքը ազդեցություն էր ունենում կոնկրետ անձանց թիրախավորելու համար, ապա հիմա այն այնքան է ներթափանցել մեր կյանք, որ միեւույն կուսակցության անդամները չեն խորշում իրար վիրավորել։ Վկան՝ իշխանական կին պատգամավորին ուղղված վիրավորանքը սեփական կուսակցի կողմից։

Հետազոտողները նշում են, որ մարդիկ սնում են իրենց նախապաշարմունքները եւ առաջնորդվում են դրանցով ամենավատ ձեւով, երբ
Ա.նրանք գտնվում են սթրեսի կամ
Բ. իրենց շրջապատի ճնշման ներքո կամ
Գ. երբ ունեն իշխանությունների կողմից համաձայնություն նման կերպ վարվելու։

Իսկ որ հետհեղափոխական Հայաստանում իշխանության համաձայնությունը ակներեւ է, սա բոլորիս է պարզ։
Նիկոլ Փաշինյանը ու իր շրջապատը հայհոյաբանությունը դարձրին «արվեստ», գռեհկաբանությունը՝ արհեստ, ատելությունը՝ շնչառություն, իսկ «ֆեյքերն» էլ՝ սեփական իշխանության «Մատյան գունդ»։
Այդ մարդիկ իրենց արժանապատվության պաշտպանությունը վստահեցին ֆեյքերին ու իրենք հավատացին իրենց ստեղծած ֆեյքարվեստի գովքին, թե բա մեր պես ազնիվ ու լավը չկա։
Հիմա նրանք բողոքում են կեղծ լուրերից, ֆեյքային գրոհներից, մարդկային արժեքների անկումից, մոռանալով, որ ամեն ինչի սկզբնաղբյուրը իրենք են։
Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իրենց քաղաքական մեկնարկը սկսեցին մարդկային ՎԵՐՋԻՑ՝ դագաղներից ու սեւ ժապավեններից, իսկ շարունակեցին «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «վնգստոց», «լափաման» վարակով, որը հիմա իր ճանապարհին ախտահարում է ամեն առողջ բան՝ վերացնելով պրոֆեսիոնալիզմից մինչեւ պարզ մարդկային հարաբերություններ։ Լինելով վարակի հարուցիչը՝ նրանք բողոքում են տեղեկատվական հարձակումից՝ չցանկանալով ընդունել, որ իրենք են ձախողել երկրում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման պարտականությունը, ու ընկել իրենց լարած թակարդը։ Անընդհատ բարձրաձայնվում է, որ իշխանությունները չեն միայն, որ ատելության խոսք են տարածում, սակայն հստակ է մի բան՝ չի կարող պատասխանատվությունը միեւնույնը լինել վարակի հարուցիչը ստեղծողի ու տարածողի եւ ատելության խոսքին արձագանքողի համար։ Ուստի ստեղծված իրավիճակը հենց իշխանությունների խղճին է։

Ասում են՝ շատերն են անհանգստանում իրենց համբավի, եւ քչերը միայն՝ իրենց խղճի համար։
Տիկնայք եւ պարոնայք, թերեւս, արժե, որ այսուհետ ավելի շատ անհանգստանաք ձեր խղճի, այլ ոչ ձեզ վերագրվող համբավի մասին։ Առաջինը փրկելու շանս դեռ կա, երկրորդը՝ այլեւս ոչ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին