▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր երկրում դեռ լիարժեք կայացած չէ խնդիրների լուծման քաղաքակիրթ քաղաքական մեխանիզմը. Գրիգոր Մինասյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակված «Մարդու իրավունքները Հայաստանում 2013» զեկույցի համաձայն մարդու իրավունքների ասպարեզում 2013 թվականին Հայաստանը առաջընթաց չի ունեցել, ընտրություններում եւս առաջընթաց չկար, խաղաղ հավաքների բնագավառում` հետընթաց էր, 2013 թվականը աչքի է ընկել քաղաքական հետապնդումներով եւ այլն:

Նշելով, որ այս գնահատականը կրկնվել է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, aravot.am-ը խնդրի շուրջ զրուցել է  ՀՀԿ անդամ, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակում ներգրավված, AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանի հետ:

Հարցին, թե մարդու իրավունքների վիճակի բարելավման համար արդյոք պե՞տք է բարեփոխումներ անել Հայաստանի քաղաքական համակարգում,  Գրիգոր Մինասյանը, մասնավորապես, ասել է. «Համաձայն չեմ հնչեցրած մի շարք գնահատականների հետ, քանի որ դրանք ծայրահեղացված են, սեւացնում են ամեն ինչ եւ ամեն դրականը, որ եղել է անցյալ տարի, իսկ առանձին դեպքերում պարզապես ճշմարիտ չեն: Օրինակ` նույնիսկ ամենախիստ քննադատություններ պարունակող միջազգային կազմակերպությունների զեկույցներում հատուկ շեշտվում էր, թե որքան ավելի լավ էին կազմակերպված 2013 թվականի ընտրությունները, կամ` որքան առաջընթաց է գրանցվել ընտրությունների ժամանակ խոսքի և հավաքների ազատության իրացման ոլորտում: Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա պետք է համաձայնվեմ, որ մարդու իրավունքների վիճակի բարելավումը ուղիղ համեմատական է քաղաքական համակարգի բարեփոխմանը: Մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ կդառնա այն դեպքում, երբ քաղաքական ուժերը ի վիճակի լինեն քննարկել, խորքային ընկալել եւ կառուցողական լուծումներ առաջարկել համակարգային լուրջ խնդիրների շուրջ: Ցավոք, Հայաստանում դեռևս լիարժեք կայացած չէ խնդիրների լուծման քաղաքակիրթ քաղաքական մեխանիզմը»:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին