▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրի «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներին. խոսնակ

ՀՊՏՀ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է

Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. Մարությանի խոսնակ

Լևոն Քոչարյանը շնորհավորել է քրոջ՝ Գայանեի ծննդյան օրն ու արխիվային լուսանկարներ հրապարակել

Արմեն Սարգսյանը շրջել է Չինաստանի նորակառույց դեսպանատանը

ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել

Ջղաձգված կանայք հերթական «խալաստոյ» արշավն են սկսել իմ դեմ․ Նաիրա Զոհրաբյան

Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության. Նունե Եսայանի շնորհավորանքն Ավո Խալաթյանին

Կոմերցիոն կահույք՝ արտադրված Հայաստանում

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ է

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

Կոչ ենք անում սթափվել...Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների բաց նամակն՝ ԱԺ պատգամավորներին

Քաղաքապետին սպասարկող մեքենան շուրջ 6 ամիս վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ․ Դավիթ Խաժակյան

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի 3 աշխատակցուհի կալանավորվել է անչափահաս սաներին ծեծելու և անարգելու համար

Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյան 

Եթե ասում էի իրանահայ եմ, ասում էին՝ հա, պարսիկ ես․ Արմեն Փիրի Մասիհի

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ

Կկալանավորվի՞ Գագիկ Ծառուկյանը. ՈՒՂԻՂ

Դերասանուհի Տաթև Սարգսյանը դատի է տվել Դիանա Տոռեսին

Քաղաքապետին սպասարկող մեքենան շուրջ 6 ամիս վազք չի կատարել` ունենալով հրամանագրված վարորդ․ Դավիթ Խաժակյան

Մահացել է ևս 4 անձ, վարակվածների թիվն աճել է 210-ով` հասնելով 47877-ի

ՀՀ ավիացիոն իշխանությունների անգործության պատճառով «Աէրոֆլոտ»-ն առաջարկում է գիշատիչ գներ

Երկրաշարժ Հայաստանում. զգացվել է Շիրակի մարզում

Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը

Մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին

«Տո՛, դու ո՞վ ես, ա՛յ տղա. առաջին պատվավոր հյուրդ Կարաբինան էր». Գևորգ Պետրոսյանը՝ նախարարին

Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր. «Նորք» ԻԿՀ-ից բաց նամակ ՀՀ. . .

Ադրբեջանում գտնվող Գուրգեն Ալավերդյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ․ ոստիկանությունը՝ Գնդեվազում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Արսեն Թորոսյանի նոր հրամանը՝ համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող անձանց նկատմամբ. . .

Պարելը նորմալ երևույթ է․․. Աշոտ Փաշինյան

Հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը. Ալեն Սիմոնյանի. . .

Ոստիկանությունը վարորդական վկայականի հետ կապված հայտարարություն է տարածել

Մանկատան աշխատակիցները փայտով, ձեռքերով խփել են անչափահասներին, քաշել մազերը․ ոստիկանության բացահայտումը

«Շրջանառության մեջ է դրվել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը»

Կծափահարեմ այն ուժին, որն իշխանափոխություն կանի առանց ՀՀԿ-ի. Աշոտյան

«Գործարարները քանդում են վանական համալիրի տարածքը, անունը դնում «բարի գործ»

Վանաձորում 30-ամյա կինն իր վարձակալած տուն է հրավիրել 28-ամյա տղամարդուն և բռնություն. . .

Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. ախտորոշվել է երկկողմանի զարգացող թոքաբորբ

Մեր տարածաշրջանում փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից․ Փաշինյանի. . .

Սարսափելի վիճակ է, ակտիվիստները ծեծում են խաղաղ բնակիչներին, ովքեր գնացել էին աշխատանքի.. . .

Փորձարկվեցին հայկական արտադրության ականանետերը

Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել և գնալ տուն. Ռոբերտ Քոչարյանը դատարանի բակում հանդիպեց իր աջակիցների հետ

Դատարանը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում կայացրեց

Մահացածները թոշակ էին ստանում, քվեարկում, իսկ 2 մլն վարկ մուծողն օգտվում էր նպաստից․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ում Արմեն Փամբուխչյանի վերջին ելույթից հետո պատգամավորները ծափահարեցին

ԱԱԾ-ն Արաբկիրի նախկին թաղապետի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության. . .

Շտապօգնության 21 ամենագնաց` բարձր լեռնային գոտիների գյուղական բնակավայրերին

Մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ՝ ցանկացած պահի ընդունելու իր զավակներին. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին՝ վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ:

Ներկայացնելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի աշխատանքը՝ Ջորջ Բարսեղյանն ասել է, որ ստեղծման օրվանից՝ 2012 թվականից, կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում հաստատված սիրիահայությանն օժանդակելուն, նրանց խնդիրների համակարգման ու աջակցության կազմակերպմանը: Նշելով, որ կենտրոնն այսօր իր գործունեությունը ծավալում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո, Ջորջ Բարսեղյանն ասել է, որ անցած 18 տարիների ընթացքում համագործակցել են պետական կառույցների, մարդասիրական ու բարեսիրական կազմակերպությունների հետ և այսօր իրենց պարտքն են համարում շնորհակալություն հայտնել բոլոր այդ կազմակերպություններին ու կառույցներին:

 

Երախտագիտություն հայտնելով սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայության և նրանց խնդիրների նկատմամբ Հանրապետության նախագահին և նախագահական ինստիտուտին՝ ուշադրության ու աջակցության համար, կենտրոնի կողմից նախագահ Սարգսյանին են հանձնվել շնորհակալագիր և հուշանվեր. «Նախագահը, նախագահական համակարգը մշտապես հնարավորինս աջակցել են սիրիահայերին»,-նշել են կենտրոնի ներկայացուցիչները:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության համար՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ այդ ամենը համարում է վերաբերմունք ոչ միայն իր՝ որպես անհատի, այլև նախագահական ինստիտուտի, կառավարության, ընդհանրապես, պետական բոլոր մարմինների և Հայաստանի ժողովրդի հանդեպ:

Նշելով, որ հայրենադարձությունը և՛ բաղձալի, և՛ ուրախալի, բայց հաճախ նաև ցավալի պատմական, քաղաքական, ռազմական իրադարձությունների արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Նույնիսկ Առաջին հանրապետության կարճ պատմության ընթացքում եղավ հայրենադարձություն մի շարք երկրներից՝ հայրենադարձություն հայ մտավորականության, որոնք հայրենիք վերադարձան, որպեսզի պետություն կառուցեն։ Հայրենադարձություն եղավ նաև Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին։ Եվ, իհարկե, ամենամեծ հայրենադարձությունը 1946 թվականից հետո էր, որը արդյունք էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ արհավիրքի»:

Հանրապետության նախագահը նշել է, որ թեև 1946-ին Խորհրդային Միությունը շատ ծանր վիճակում էր, բայց, միևնույն է, հայերը Միջին Արևելքից, Եվրոպայից, շատ երկրներից վերադարձան հայրենիք։ Մեր ժողովուրդը հարյուր հազարավոր մարդկանց էր կորցրել պատերազմում, և նրանք վերադարձան, որ ինչ-որ իմաստով այդ վերքը բուժեն։ «Սակայն հայրենադարձությունը նույնիսկ այն օրերին զուտ ֆիզիկական տեղափոխություն չէր, -ասել է նախագահ Սարգսյանը։ -Մարդիկ եկան՝ իրենց հետ բերելով նաև մշակույթ, փորձառություն, մշակույթի և գիտության ապագա գործիչների։

Ինչու՞ եմ այս ամբողջը պատմում. մեր Սփյուռքի առանձին հատվածներում, երբ դժվարություն է լինում, հայացքը դեպի Հայաստանն է։ Սիրիայում տեղի ունեցած երևույթները և պատերազմը մարդկային կյանքեր խլեցին, քանդեցին ընտանիքներ և մարդկանց տներ, քանդեցին մարդկանց կայուն ապագան սա ցավալի մասն է։ Իսկ ուրախալին այն է, որ սփյուռքահայերը, այդ թվում՝ սիրիահայերն, այսօր հայրենիք ունեն, և եթե դժվարություն լինի այն երկրում, որը նրանց երկրորդ հայրենիքն է, միշտ տեղ ունեն գնալու, ինչպես յուրաքանչյուր զավակ, որը միշտ դժվար պահերին վերադառնում է ծնողների մոտ: Վերադառնում է իր հայրենիք՝ գտնելու իր ինքնությունը։ Սա մեր վերջնական հանգրվանն է բոլոր իմաստներով:

Իհարկե, ձեզ համար էլ հեշտ չի եղել, բայց դուք հայ եք: Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, որ ամեն ինչ կորցնելուց հետո սիրիահայերը վերադարձել և հայրենիքում նորից զրոյից սկսել են, կառուցել են և՛ իրենց ընտանիքը, և՛ ապագան, և այսօր իրենց հայրենիքի մասն են կազմում: Հավանաբար հայրենադարձության ալիքներ նորից կլինեն և շատերը նորից վերադառնալու են հայրենիք: Մեր խնդիրը շատ պարզ է՝ մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ լինի ցանկացած պահի ընդունելու իր զավակներին: Սա ձեր տունն է: Մեր բոլորի տունն է»:

Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ երբեք չպետք է մոռանանք Սիրիայի վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ, մանավանդ Ցեղասպանությունից հետո: «Ոչ միայն չենք կարող մոռանալ այն մշակույթը, հոգևոր արժեքները, եկեղեցիները, կենտրոնները, որ դուք ստեղծել եք, այլ նաև Սիրիայի ժողովրդի վերաբերմունքը մեր հանդեպ: Սիրիահայությունը շարունակելու է կամուրջ լինել Հայաստանի և Սիրիայի միջև»,-ասել է նախագահ Սարգսյանը։

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի վարչության նախագահ Ջորջ Բարսեղյանը շնորհակալությամբ նշել է, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ «Երևան իմ սեր» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արմեն Սարգսյանը, կարիքավոր 400 սիրիահայ ընտանիքների տրամադրել է սոցիալական աջակցություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին