▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր իշխանության օրոք Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու, միայն հանցագործներ». Միրզոյան

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին իր ֆեյսբուքյան էջում այս գրառումն է արել.

 

 

 

 

 

 

 

«Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու, միայն հանցագործներ»:

Արարատ Միրզոյանը գրել է, որ սա իր միակ մեկնաբանությունն է այդ հարցազրույցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ իր հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարել էր, որ կալանավորված լինելով՝ ամբողջությամբ իրեն մեկուսացրել են: «Հանկարծ ինձնից մեկ բառ անգամ դուրս չգար, կամ մեկ բառ ինձ չհասներ. թախտաբիթի չկա հաստատ մեկուսարանում»,-ասել էր նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին