▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ճանապարհները դարձել են մահվան ճանապարհներ․ սա իսկական աղետ է»

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է 6 մարդ։
Սա իսկական աղետ է։ Ըստ էության, ամեն օր արձանագրվում է մահվան ելքով ավտովթարներ։
Մեր ճանապարհները դարձել են մահվան ճանապարհներ, վտանգված է անվտանգ երթևեկությունը...
Ցանկացած պահի յուրաքանչյուրս կարող ենք դառնալ երթևեկության զոհ:
Մեկ անգամ չէ, որ կրկնում եմ՝ այս ոլորտում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ՝ ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու համար:
Գոյություն չունի երթևեկության կուլտուրա, հազարավոր վարորդներ ու հետիոտներ չեն տիրապետում երթևեկության տարրական կանոններին, իսկ բազմաթիվ ճանապարհներ բարվոք չեն...
Քանի՞ մարդ պետք է մահանա մեր ճանապարհներին, որպեսզի մենք սթափվենք ու լրջագույն բարեփոխումներ իրականացնենք․․․»։

Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում գործում է ոչ թե համակարգային այլ ռեակցիոն քաղաքականություն։ Փորձանքը մինչև չգա, ոչ ոք դրա մասին չի մտածում, փորձանքից հետո էլ շատ լոկալ քայլեր են արվում, որն էլ շատ արագ մոռացվում ու նորից վերադառնում ենք սկզբնակետին։ Մի քանի տարին մեկ, ինչ որ վթարից հետո երթուղային տաքսիներին արգելվում էր կանգնած ուղևոր տեղափոխել, մի քանի օր ոստիկանությունը հսկում էր իբր, հետո պլավնի մոռացվում։
Սուրմալուի դեպքերն եղան, ինչ որ փոփոխություններ եղան-չեղան, բայց փաստ ա, որ նման վթարային ռիսկեր անհաշիվ դեռ կան, ու ոչ մի համակարգային լուծումներ չտրվեցին։
Հիմա Մարտունիում տեղի ունեցած 6 զոհով վթարն է ակտուալ։ Նորից մի շաբաթ կխոսվի, ինչ որ փոփոխություններ կառաջարկվի, հետո կմոռացվի ու շատ արագ նորից կվերադառնանք սկզբնակետին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին