«Մեր մեծագույն խնդիրը ոչ միայն և ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում մենք չունենանք մահեր, կամ ունենանք նվազագույն մահեր: Կա մի որոշակիություն, որ կորոնավիրրուսն ազդում է 75-ից բարձր տարիքային խմբի անձանց. սա նշանակում է, որ մենք պետք է առավելագույնն անենք, որ մեր ծնողները, տատիկները և պապիկները հնարավորինս պաշտպանված լինեն»,- ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ այսուհետ կենսաթոշակառուներն իրենց կենսաթոշակը կստանան առձեռն:

ՀՀ կառավարության գործողությունները բաժանված են 2 ուղղության՝ կորոնավիրուսի հետ կապված հարցերի քննարկում ու լուծում և տնտեսական լուծումներ: Կայացվել են որոշումներ, որոնք եկող շաբաթ օրինական ձևակերպում կստանան:


