«Եթե Նիկոլ Փաշինյանն ասի՝ վերջ, ստոպ եմ տալիս, այդ դեպքում համաձա՞յն եք, որ նա շարունակի կառավարել»,- դիմելով «STOP NIKOL» ակցիայի նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին՝ հարցրեց լրագրողը։ «Կանգ առնելը պետք է լինի հիմնավորված քայլերով։ Հենց ասի՝ կանգ է առնում, այդ հարցն ինձ նորից կտաք, կպատասխանեմ։ Մեր խնդիրն է, որպեսզի բացառվի ՀՀ տարածքից թեկուզ մի միլիմետրի զիջումը»,- ասաց Չախալյանը։ Վերջինը տեղեկացրեց, որ ակցիաները լինելու են շարունակական։ Նրա խոսքով՝ իրենց նպատակը Փաշինյանի զիջողական քաղաքականությանը ստոպ տալն է։ *** Կառավարության շենքի դիմաց ընթացող «STOP NIKOL» ակցիայի ավարտին հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հայտարարեց, որ ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի՝ կրկին կառավարուքյան շենքի մոտ։ Նրա խոսքով՝ ակցիայի օրակարգային հարցը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: *** |
«Ժողովրդական բողոքի ալիք կա, ուժով չճնշե՛ք»,- դիմելով Երևանի ոստիկանապետին՝ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը: Պաշտոնյան նրան հորդորում էր ոստիկանների մասին քիչ խոսել․ «Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով ընդհանրապես աշխատիր քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,- նշեց ոստիկանության պաշտոնյան: *** |
Ռազմագետ Կարեն Վրթանեսյանն այս պահին կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիայի մասնակիցների շարքերում է։ Նրա խոսքով՝ ակցիային մասնակցում են նաև ոսկեպարցիներ, ովքեր, եթե հավատացած լինեին Փաշինյանի խոսքերին, այդտեղ չէին լինի։ Վրթանեսյանի կարծիքով՝ անիմաստ է իշխանությունների քայլերը քննարկել ու մեկնաբանել, քանի որ նրանք խաբեբա են․ «Մարդ, ով ասում էր՝ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախյան պատերազմը, Արցախը Հայաստան է ու վերջ, հանձնեց Արցախը, արցախցիներին դարձրեց գաղթական, հիմա էլ Հայաստանից է կտորներ հանձնում, առավոտից երեկո արդարացնում բռնապետ Ալիևին, էդ մարդու ո՞ր ասածը մեկնաբանես։ Քաղաքագիտության մեջ նոր եզր կա, Նիկոլի կառուցած բռնապետությունն անվանում են խաբելապետություն։ Խաբելապետի ասածներն անիմաստ է քննարկել»,- ասաց Վրթանեսյանը։ |
«Մեր նպատակը Փաշինյանի զիջողական քաղաքականությանը ստոպ տալն է»․ Չախալյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
![«Հլը դեռ 2019-ին գիտեի մարդամեկի մասին երգը»](http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-2/Gevorg_Petrosyan.jpg)
ավելին
![Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել](http://asekose.am/filemanager/uploads/2024/04/week-3/tavush_1.jpg)
ավելին
![Հայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան](http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-3/ara_ayvazyan.jpg)
ավելին
![«Եթե նման հանձնարարական լինի, ես կգնամ Բաքու, վարչապետն ի՞նչ գործ ունի էնտեղ». Աղազարյան](http://asekose.am/filemanager/uploads/2019/11/week-3/hovik_aghazaryan.jpg.jpg)
ավելին
![Փաշինյանն այցելել է Հայաստանի և Թուրքիայի սահման](http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-5/nikol_pashinyan.jpg)
ավելին
![«Եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն](http://asekose.am/filemanager/uploads/amn_despanatun.jpg)
ավելին