Հայաստանի վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի խոսքով` իրենց քաղաքական թիմի նպատակը մեկն է՝ ապահովել, որ հաջորդ սերունդները տոնեն Հայաստանի անկախության 270-ամյակը, 2700-ամյակը: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Փաշինյանը նշեց, որ այսօր ականատես է եղել, թե ինչպիսի տոնական տրամադրություն է եղել Երևան քաղաքում:
«Ես այսպիսի տոնական տրամադրություն վաղուց չեմ հիշում: Մեր հեղափոխության ժամանակ էր մեկ էլ այսպիսի տոնական տրամադրություն եղել, սակայն հիմա ավելի բարձր տրամադրություն է, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձն է: Եվ մեր նպատակը շատ հստակ է՝ ապահովել , որ մեր սերունդները մեր մայրաքաղաքում, մեր երկրում տոնեն մեր անկախության 270-ամյակը, 2700-ամյակը: Այսքան պարզ խնդիր է դրված մեր առաջ: Այսօր ես տեսնում եմ, որ, այո, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պատրաստ է իր վրա վերցնել այդ խնդրի լուծման իր բաժինը, և ես տեսնում եմ, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի ինքն իրեն ասում է՝ Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, հաղթանակած քաղաքացի»,- ընդգծեց Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Եկեք իրար ներենք բոլոր անձնական բնույթի վիրավորանքները. Նիկոլ Փաշինյան
Մնաց մեկ քայլ` պիտի բացենք Ազգային ժողովի դռները. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը բացեց Բաղրամյան 26-ի դռները
Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար. Փաշինյան
Բաղրամյան 26–ի դռներն այսուհետ բաց կլինեն ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան