Երգչուհի Լիլիթ Կարապետյանի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի միջև եղած սիրո պատմությունը երեկվանից բուռն քննարկումների է արժանացել: Այս պատմությանը արձագանքել են Վազգեն Սարգսյանի հարազատներն ու մերձավորները՝ կասկածի տակ դնելով երգչուհու եւ Սպարապետի սիրավեպը։
АrmDaily.am-ի հետ զրույցում Լիլիթ Կարապետյանը նշել է, որ ինքը չի ասել, թե նկարներ կան ու դրանք Վազգեն Սարգսյանի մոտ են. «Մենք ժամանակ չենք ունեցել նկարվելու, չէինք մտածում, թե հետո ինչ է լինելու։ Նկարներ կլինեին շատ մեր պատկերացրած կյանքի ժամանակ»։
Կարապետյանը նշեց, որ տեսել է միայն Ծովինարի՝ Վազգեն Սարգսյանի եղբոր աղջկա գրառումը. «Մնացած գրառումները չեմ տեսել։ Ես լուրջ չեմ վերաբերում նրանց պահվածքը»։
Լիլիթ Կարապետյանը նշել է, որ իրենց սիրո պատմության մասին շատերը գիտեին.«Նույն մեր սիրելի Գասպարյան Վովան, ով շատ պահեր է տեսել, Գրաչովը շատ հայտնի, Տեր-Գուլանյանը, ու մնացած այն մարդիկ, ովքեր իր կողքին են եղել այդ ժամանակ, իր վարորդները, Սմբատը, ում Վազգենը Սիմբա էր անվանում, Հակոբը, ով հիմա ԱՄՆ-ում է, Մոսոն, ով մահացավ։ Սիրո վկաները շատ-շատ են, իմ սիրելի Աշոտ Աղաբաբյանը և այլք։ Իրենց ասելով չի էլի, դա էդպես ասելու բա չի։ Նախ դա իրենց գործն էլ չի։ Պատմությունը եղել է նրանը, նրա սեփականությունը, որտեղ ինքը թույլ չէր տա նույնիսկ բարեկամներից մեկը մտներ։ Ես էլ այնքան կամ իմ տեսակով ու լրջությամբ, որ բոլորը գիտեն, եթե իմ բերանից ինչ-որ բան դուրս եկավ, ուրեմն դա անհերքելի է»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրավեպի մասին
Հորեղբայրս էդ տեսակի կնոջ երբեք չէր սիրի. ամոթ է, հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք. Նոնա Սարգսյան
Շատ «ճանապարհ» ունի անցած...Ի՞նչ է ակնարկում Անի Խաչատրյանը երգչուհի Լիլիթ Կարապետյանի մասին
Դիտեք նաև՝