▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր զորքերը կպաշարեն Աֆրին քաղաքը.Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ խոսել է թուրք զինվորների կողմից Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին։ Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը հանրությանը տեղեկացրել է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները շատ շուտով կմտնեն Աֆրին շրջանի համանուն քաղաք։ «Ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում։

Առաջիկա օրերին մեր զորքերը կպաշարեն Աֆրին քաղաքը։ Եթե անհրաժեշտ լինի բոլորս կգնանք»,-ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ 

Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին