▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն արդեն պատրաստ է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն արդեն պատրաստ է: Հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները՝ նախնական նախագծերը փոխվեցին և էսքիզային լուծումներում ընտրված է նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը։

Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված հանգստի գոտին նոր շունչ ու տեսք կստանա:

Նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 50 արժեքավոր և երիտասարդ ծառեր, որոնք տվյալ տարածքում կստեղծեն միկրոկլիմա և առանձնահատուկ տեսք կհաղորդեն: Հանգստի գոտում այսօր շուրջ 100 ծառ կա: Ոլորտի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել է կենսունակությունը կորցրած շուրջ 30 ծառ, որոնք պետք է հատվեն: Տասնամյակներ շարունակ վարձակալությամբ տրված և անխնամ մնացած հանգստի գոտիները քայլ առ քայլ պետք է վերադարձվեն Երևանին ու երևանցիներին. քաղաքային իշխանությունների մոտեցումն այս հարցում հստակ է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին