▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերի Մնջոյան. «Դեռ կտեսնենք՝ ով ռեստորանում կերգի, ով մեծ բեմերում»

Երեկ՝ մարտի 30-ին, ավարտվեց 2012 թվականի աշնանը «Արմենիա» հեռուստաընկերության նախաձեռնությանբ կազմակերպված ամերիկյան «The Voice» նախագծի հայակական տարբերակի եզրափակիչ փուլը: Հայաստանի ձանն է Մերի Մնջոյանը:  Մերին  esyes.am-ի հետ զրույցում ասել է, որ հաղթելու իր շանսերը գնահատում էր 50/50:

«Ցանկությունս մեծ էր: Եզրափակչում կատարածս երգը աղոթք էր առ Աստված. աղոթքս հասավ Աստծուն: Սա ուղղակի եզրափակիչ փուլ չէր, այլ մի մեծ համերգ, շոու»,- ոգևորված պատմեց Մերին:

Եզրափակչում կատարած իր բոլոր երգերը Մերին ընտրել էր մարզչի՝ Սոնայի հետ և նրանց զուգերգն էլ Սոնայի երգացանկից «Desperation»-ն էր:

«Բոլոր երգերը ընտրել ենք Սոնայի հետ: Մեր զուգերգն էլ նրա երգացանկից էր, որը ես էլ շատ եմ սիրում: Առաջին կատարումս աղոթք էր առ Աստված: Այդ էի ընտրել, քանի որ կույր լսումներին ես երգել էի «Ալելուիա» կատարումը և ուզում էի, որ եզրափակչում էլ այդպիսի երգ կատարվի»,- պատմել է Հայասատնի ձայնը:

Նշենք, որ եզրափակիչ փուլում պայքարում էին Թաթայի թիմից Իսկուհի Հովհաննիսյանը, Արտո Թունջբոյաջյանի խմբից Գայա Արզումանյանը և Սոֆի Մխեյանի թիմից Նարեկ Մակարյանը: Մրցանակները շատ էին. Եվրոպայի ուղեգիր՝ երկու անձի համար, արտերկրում երգ ձայնագրելու հնարավորություն, բջջային հեռախոս և ֆոտոխցիկ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց հաղթած երգչուհին, դեռ չի որոշել՝ ո՞ւր և ո՞ւմ հետ է մեկնելու, եվրոպական որ երկիրն է գնալու, ինչպես նաև՝ իր հետագա անելիքները:

«Դեռ ոչինչ չեմ որոշել: Մոտակա օրերս «Արմենիա» հեռուստաընկերության տվյալ նախագծի կազմակերպիչների հետ կորոշենք, թե ո՞ր երկրում եմ ձայնագրվելու և ո՞ւմ հետ եմ աշխատելու».- ասել է Մերին:

Երաժշտական հեռուստանախագծի ավարտից հետո Մերին միայն հասցրել է երգչուհի Սոնայի, նախագծի մասնակիցների հետ իր հաղթանակը նշել երևանյան ջազ ակումբներից մեկում և հետո մի լավ քնել:

Մերի Մնջոյանի հաղթանակին բացասական էր արձագանքել երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Արտո Թունջբոյաջյանը՝ հայտնելով հետևյալ կարծիքը. «Մերի Մնջոյանը վաղ թե ուշ ռեստորանում է երգելու»:

Հայտնի երգչի կարծիքը անակնկալ էր Մերիի համար: «Ճիշտն ասած անակնկալ էր ինձ Արտոյի նման արձագանքը: Աստված վերևում է և դեռ կտեսնենք՝ ով ռեստորանում կերգի, ով մեծ բեմերում».- փոխանցել է  երգչուհին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին